Get our free app. It won't take up space on your device

Աժ բյուջետային գրասենյակի փորձագետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Industry: Government, Non Commercial
Deadline: 11/29/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Job posting has expired

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հանրային ֆինանսների կամ հաշվապահական հաշվառման կամ հանրային կառավարման ոլորտում,
  • 5 և ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում և (կամ) միջազգային կազմակերպություններում՝ հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 3 տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,
  • ծրագրային բյուջետավորման իմացություն,
  • իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Պետական պարտքի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,
  • ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում,
  • անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Փորձագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

    • պատրաստում է պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ,
    • աջակցում է պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպմանը՝ անհրաժեշտության դեպքում իրականցնելով հաշվարկներ, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ,
    • պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ,
    • պատրաստում է կարծիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և խմբակցությունների կողմից հեղինակած Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման և ծախսերի ավելացման վերաբերյալ,
    • պատրաստում է տեղեկանքներ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների հետհաշվեքննության արդյունքների վերաբերյալ, ինչի համար իրականացնում է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների հետհաշվեքննության արդյունքների մշտադիտարկում,
    • պատրաստում է տեղեկանքների Կառավարության կողմից հարկաբյուջետային կանոնների պահպանման վերաբերյալ և դրա նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում,
    • աջակցում է հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանը,
    • իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։

Բյուջետային գրասենյակի գործառույթները սահմանված են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով։

Մրցույթը կկայանա 2022թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29 նոյեմբերի 2022թ.:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106:

* * *

Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
  • պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
  • մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.
  • անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով:

Spread the word! Share this job on social media