Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատոր

"Barsis" LLC

Industry: Administrative, Clerical
Deadline: 4/11/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior

Նկարագրություն

Մեր գրասենյակի համար փնտրում ենք անգլերենի և ռուսերենի իմացությամբ բարեհամբույր և կազմակերպված ադմինիստրատորի, ով պատրաստ է սովորել, զարգանալ և մեր մեծ թիմի մի մասը դառնալ։

Պարտականություններ

  • Պատասխանել տեղական և արտասահմանյան մուտքային զանգերին, տրամադրել խորհրդատվություն Երևանում և մարզերում ընկերության վաճառքի կետերի, հասցեների, հեռախոսահամարների և աշխատաժամերի վերաբերյալ,
  • Դիմավորել այցելուներին, ճշտել այցի նպատակը, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան ստորաբաժանում,
  • Գրանցել այցելուների բողոքները/ առաջարկները և փոխանցել համապատասխան ստորաբաժանումներին,
  • Կատարել գրասենյակի համար անհրաժեշտ պատվերներ և գնումներ,
  • Կարգավորել կազմակերպության ներքին փաստաթղթային շրջանառությունը,
  • Իրականացնել այլ ադմինիստրատիվ պարտականություններ, ինչպիսիք են ՝ փաստաթղթերի գրանցում, պատճենում, սկանավորում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
  • MS Office փաթեթի իմացություն,
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Կազմակերպությունը տրամադրում է՝

  • Մրցունակ աշխատավարձ և արտոնություններ,
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն,
  • Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ,
  • Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցների համար։
Company օverview
address
Address
Արշակունյաց 57/16, Երևան, Հայաստանի Հանրապետություն
address
Number of employees
501-1000
Phone
Phone
011777000

Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media