
Ադմինիստրատոր
STOM LINE LLC
Industry:
Administrative, Clerical, Medical, Health
Deadline:
6/25/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Salary:
100,000 - 120,000 ֏
Work schedule:
In shifts, Day shift
Work experience:
Junior
Նկարագրություն
«Ստոմ Լայն» ժամանակակից ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնին անհրաժեշտ է ադմինիստրատոր` կենտրոնի ընդունարանի աշխատանքը կազմակերպելու համար: Աշխատանքային գրաֆիկը` հերթափոխային (աշխատանքային օրեր` 09:00-15:00 կամ 15:00-21:00, շաբաթ օրը` 09:00-17:00 շաբաթ օրը մեջ, հանգստյան օր` կիրակի):
Պարտականություններ
- Ընդունարանում պացիենտների ընդունում և կլինիկայում վերջիններիս հոսքի համակարգում.
- Մուտքային զանգերի, հաղորդագրությունների, e-mail ընդունում, ելքային զանգերի կատարում.
- Առաջնային փաստաթղթերի լրացում, պացիենտների բժշկական քարտերի հետ աշխատանք.
- Տվյալների մուտքագրում համակարգչային ծրագիր.
- Կլինիկայի բացում և փակում, կլինիկայի նախապատրաստում աշխատանքային օրվան:
- Ծառայությունների համար վճարումների ընդունում, դրամարկղային մեքենայի և տերմինալի հետ աշխատանք, շարժի վերաբերյալ օրեկան հաշվետվության վարում.
- Մ.Հերացու անվան ԵՊԲՀ ուսանողների ուսումնական պրակտիկայի հետ կապված գործառույթներ.
- Պացիենտների ապահոգրության հետ կապված հարցումների կազմում, համաձայնեցում.
- Աշխատանքային տաբելների վարում:
Պահանջներ
- հաճախորդների հետ աշխատելու հմտություններ (հաճախորդի հետ նախնական շփում-կապի հաստատում, խաչաձև վաճառքներ, ճիշտ ծառայությունների առաջարկ, ժամանակին տեղեկատվության տրամադրում).
- դրամարկղային մեքենայի և տերմինալի հետ աշխատելու հմտություններ.
- հաղորդակցման գերազանց ունակություններ, թիմում աշխատելու ունակություն, սթրեսակայունություն, արագ սովորելու ունակություն.
- արագաշարժություն աշխատանքի ընթացքում.
- համակարգչային գիտելիքներ վստահ օգտագործողի մակարդակով, համակարգային ծրագրերի հետ աշխատանքային փորձ, էլեկտրոնային տվյալների բազաների հետ աշխատելու փորձ.
- ստոմատոլոգիայում կամ կոսմետոլոգիայում աշխատանքային փորձը պարտադիր չէ: Բժշկական կենտրոնում կամ սպասարկման այլ ոլորտում ադմինիստրատոր կամ գանձապահ աշխատելու փորձը ողջունելի է.
- ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է, անգլերեն լեզի իմացությունը` ողջունելի:
Հավելյալ նշումներ
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պայմաններին, ապա հնարավորինս սեղմ ժամկետում կարող եք ուղարկել ձեր CV-ն նշված հասցեին: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով:
How to apply?