
Ադմինիստրատիվ օգնական
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն՝
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ադմինիստրատիվ օգնականի՝ թիմը համալրելու նպատակով:
Պարտականություններ՝
- Պատրաստել տեղեկանքներ, պայմանագրերից բխող լիազորագրեր, դիմումներ, գրություններ և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթեր, կազմել փոխառության պայմանագրեր և իրականացնել փոխառության պայմանագրերի ժամկետավորումներ,
- Կատարել պայմանագրերի համակարգված հաշվառում,
- Կատարել ընկերության կողմից կազմված պայմանագրերի թվայնացում,
- Իրականացնել ընկերության նամակագրությունը, վարել նամակագրության գրանցամատյան,
- Կազմել տնօրենի հանդիպումների և գործուղումների ժամանակացույցը,
- Հաշվել շուկայի զարգացման պատասխանատուների GPS-ների ցուցմունքների տվյալները, համեմատել հաճախելիության ժամանակացույցի հետ, ամսվա վերջ կազմել հաշվետվություններ և ներկայացնել համապատասխան բաժնի ղեկավարներին և մարդկային ռեսուրսների կառավարման բաժին,
- Իրականացնել պայմանագրերից բխող հատուկ գների և զեղչերի մուտքագրում և ըստ անհրաժեշտության փոփոխում 1C ծրագրում,
- Նոր ընդունված շուկայի զարգացման պատասխանատուների համար կազմել տրանսպորտային միջոցի ծառայության մատուցման պայմանագիր,
- Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել դրանք համապատասխան բաժիններին,
- Վերահսկել տնօրենի խոհանոցի և աշխատասենյակի մաքրության աշխատանքները, կատարել տնօրենի սենյակի և ընդմիջման համար անհրաժեշտ առցանց պատվերները, ըստ անհրաժեշտության կատարել հյուրերի հյուրասիրություն,
- Հետևել ընկերության ստորաբաժանումների գրենական պիտույքներով ապահովմանը,
- Վարել տնօրենի անձնական գույքային փաստաթղթաշրջանառությունը,
- Կատարել տնօրենի այլ հանձնարարություններ:
Պահանջներ՝
- Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- 1C ծրագրի իմացություն (8.3 տարբերակ),
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Հայերենի և ռուսերենի իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմային աշխատանքի կարողություն,
- Ճկունություն։
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: