Ադմինիստրատիվ օգնական
Sovrano LLC
Սովռանո ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ադմնիստրատիվ օգնականի։
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին և զանգերը փոխանցել համապատասխան բաժիններ
- կատարել անհրաժեշտ զանգեր,
- կոորդինացնել Ընկերության փաստաթղթաշրջանառությունը, փոխանցել համապատասխան բաժիններին
- Ընդունել, ուղարկել և գրանցել նամակագրությունը, փոխանցել համապատասխան ստորաբաժանումներ,
- կատարել ստացվող և ուղարկվող թղթակցության համակարգում և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով),
- պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթեր,
- կազմակերպել ընկերության բոլոր ստորաբաժանումների համար անհրաժեշտ գրենական, տնտեսական ապրանքների պատվեր,
- օգնել կազմակերպել ժողովներ և հանդիպումներ,
- ընդունել Ընկերության հյուրերին։
Պահանջվող որակավորումները:
- Բարձրագույն կրթություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Excel և Word,
- Հաղորդակցման էթիկետ /թե՛ գրավոր և թե՛ բանավոր գերազանց տիրապետում
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Նախաձեռնողականություն,
- Սովորելու ցանկություն,
- Բարձր EQ/հուզական ինտելեկտ
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
Առավելություններ
- Բժշկական ապահովագրություն
- Անվճար թեյ և սուրճ
- Հմտությունները կատարելագործելու հնարավորություն
- Կորպորատիվ միջոցառումներ
- Տրանսպորտի տրամադրում
Աշխատանքային շաբաթը 5օրյա՝ 9․00-18․00
Գրասենյակի գտնվելու վայրը՝ Միկոյան (Նոր Նորքի 5րդ զանգված)
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: