Get our free app. It won't take up space on your device

Ադմինիստրատիվ օգնական

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Industry: Administrative, Clerical
Deadline: 4/2/2023
City: Yerevan
Employment type: Full time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացում ունեցող Ադմինիստրատիվ օգնական` իր թիմը համալրելու նպատակով

Պարտականություններ

  • Կատարել դիմում-բողոքների և գրությունների տարանջատում, դասակարգում և բաշխել համապատասխան պատասխանուտերին, հետևել դրանց ընթացքին և պատշաճ կատարմանը` օգտագործելով ներքին փաստաթղթաշրջանառության ծրագիրը;
  • Համակարգել գործառնական տնօրենի նամակագրությունը և փաստաթղթաշրջանառությունը, անհրաժեշտության դեպքում պատրաստել պատասխան գրություններ;
  • Տնօրինություն մուտքագրվող պաշտոնական փաստաթղթերը ներկայացնել գործառնական տնօրենի ստորագրմանը և հաստատմանը;
  • Ապահովել գործառնական տնօրենի մոտ հրավիրվող խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպումը;
  • Անհրաժեշտ ընթացիկ նյութերի, տվյալների հավաքագրում համապատասխան ստորաբաժանումներից և համակարգում;
  • Ստեղծել և պահպանել անհրաժեշտ տվյալների բազա, պատշաճ կերպով արխիվացնել համպատասխան տվյալներն ու փաստաթղթերը;
  • Կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ (անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով);
  • Կազմակերպել գործառնական տնօրինության գրասենյակային պարագաների պատվիրումը, ստացումն ու բաշխումը;
  • Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ;
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված իր գործառույթների շրջանակներում այլ հանձնարարություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա ադմինիստրատիվ աշխատանքային փորձ,
  • Համակարգչային հմտություններ (MS word, Excel, Outlook, G Suit)
  • Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ֆրանսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ
  • Պարտաճանաչություն և բարձր պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները /CV/ կից էլեկտրոնային հասցեին:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

veo242434@job.am