
Ադմինիստրատիվ օգնական
Eldorado Armenia
Industry:
Administrative, Clerical
Deadline:
3/22/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճկուն և փորձառու ադմինիստրատիվ օգնականի։
Պարտականություններ
- Պլանավորել Ընկերության տնօրենի հանդիպումները, զանգերը, ընդունելությունները, ապահովել նրա գործունեության հետ կապված տեխնիկական/կազմակերպչական հարցերը (տոմսերի, պատվերների, հայտերի ձևավորում, հանդիպումների կազմակերպում և այլն)։
- Մասնակցել բանակցություններին և գործնական հանդիպումներին, անհրաժեշտության դեպքում` ուղեկցել ղեկավարությանը տարբեր միջոցառումների ժամանակ, վարել հանդիպումների արձանագրություններ և դրանց հետ կապված այլ փաստաթղթեր։
- Կազմակերպել գործընկերների և հյուրերի ընդունելությունը և հյուրասիրությունը։
- Ղեկավարության հանձնարարությամբ Ընկերության ստորաբաժանումների աշխատակիցների հետ համաձայնեցնել առանձին հարցեր` վերահսկելով հանձնարարությունների կատարման ժամանակացույցը։
- Ապահովել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի վարումը` վերոնշյալ գործառույթների ապահովման ընթացքում:
- Ապահովել փաստաթղթաշրջանառությունը, ստացվող և ուղարկվող փաստաթղթերի ընդունումը և հաշվառումը, ղեկավարի հանձնարարությամբ ելից նամակների և փաստաթղթերի կազմումը, տնօրենի այլ ծառայողական հանձնարարությունների կատարումը:
- Իրականացնել տնօրենին անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության հավաքագրում, ղեկավարի համար պատրաստել անալիտիկ և տեղեկատվական նյութեր։
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Microsoft Office փաթեթի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Արագ սովորելու և երկարաժամկետ պլանավորումներ կատարելու ունակություն,
- Բանակցություններ վարելու և վերլուծություններ իրականացնելու զարգացած հմտություններ։
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4։
Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա (շաբաթ օրը կրճատ աշխատանքային օր)
Աշխատանքյին ժամերը՝ 10։00-19։00
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին: