
Ադմինիստրատիվ աշխատակից
SUN HOLDING
Նկարագրություն
Սան Հոլդինգ միջազգային բեռնափոխադրող ընկերությունը փնտրում է ադմինիստրատիվ բաժնի աշխատակից։
Պարտականություններ
- Գրասենյակի փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վերահսկում,
- Ընթացիկ տվյալների մուտքագրում CMR համակարգ։
- Ստացվող և ուղարկվող թղթակցության հաշվառում, համակարգում և ընթացիկ արխիվային փաստաթղթերի պահպանում։
- Այլ ադմինիստրատիվ գործառույթների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Համակարգչային գիտելիքներ /MS office/
- Հաղորդակցման հմտություններ
- Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
- Թիմի հետ աշխատելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը - երկուշաբթիից ուրբաթ
Ժամերը - 09։00-18։00
շաբաթ՝ ժ․ 10:00-16:00 (շաբաթ օրը՝ հերթափոխով):
Գրասենյակը գտնվում է Չարբախում՝ Շիրակի փողոց փակուղի 5։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:
Ապահովում ենք տրանսպորտով մոտակա կանգառից մինչև գրասենյակ և հակառակ ուղղությամբ։
Երկար տարիներ լինելով միջազգային բեռնափոխադրումների ոլորտում՝ «ՍԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է որակյալ և մատչելի ծառայություններ՝ կապված փոքր, հավաքական, ամբողջական, վտանգավոր և ոչ ստանդարտ չափերի բեռների տեղափոխման հետ: