Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 1/28/2022

Work experience: Senior

Պարտականություններ

  • Հիմնադրամի կարիքնեերի համար պետական գնումների իրականացում (գնումների պլանի կազմում, մրցույթի իրականացում, պայմանագրի կնքում),
  • Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի գնումների գործընթացին մասնակցություն, այդ թվում միջազգային դոնորի Գնումների ուղեցույցի Գնման փաստաթղթերի նախապատրաստում (առաջարկի հրավեր, ստանդարտ առաջարկի փաստաթղթեր, առաջարկի գնահատման հաշվետվություններ և այլն),
  • Գնումներին առնչվող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի նախապատրաստում,
  • Մրցութային հանձնաժողովների աշխատանքի նախապատարստում և անհրաժեշտ տեղեկատվության ապահովում,
  • Մրցութային հանձնաժողովների արձանագրությունների կազմում,
  • Առաջարկների գնահատման, գնահատման հաշվետվությունների և պայմանագրերի շնորհման երաշխավորագրերի հետ կապված գործընթացների նախապատրաստում,
  • Ժամկետների նկատմամբ հսկողություն և զեկուցում Ֆինանսական ղեկավարին` հնարավոր խախտումների վերաբերյալ,
  • Գնումների առաջընթացի հաշվետվությունների կազմում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագետ, իրավաբան,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների մասնագետի պաշտոնում (միջազգային դոնոր կազմակերպությունների գնումների ընթացակարգերի տիրապետումը կդիտարկվի առավելություն),
  • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում,
  • Ժամանակի կառավարման կարողություն,
  • Գնումների ընթացակարքի ՀՀ «Գնումների մասին» օրենքի շրջանակներում գնումների ընթացակարգի կազմակերպման փորձ,
  • Պետական գնումների համակարգողի որակավորում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքի տևողությունը՝ շաբաթական 5 աշխատանքային օր, օրական 8 աշխատանքային ժամ։

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով և երկու երաշխավորագիր նախկին գործատուներից (refference letter) :

Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. հունվարի 29-ը ներառյալ:

Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: