Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Իրավաբան

Aratta Consulting

Industry: Legal, Insurance

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 1/27/2022

Work experience: Not required

Նկարագրություն

Ձեզ աշխատանքի է հրավիրում Արատտա քընսալթինգ ընկերությունը, որը Հայաստանի իրավաբանական շուկայում համարվում է առաջատարներից մեկն իր գործունեության բազմամյա տարիների ընթացքում:

Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ դատական ներկայացուցչություն տարբեր դատարաններում (այդ թվում նաև ՀՀ Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ-ում), կորպորատիվ հաճախորդների սպասարկում, գործերի ուսումնասիրություն և խորհրդատվության տրամադրում քաղաքացիական, քրեական և վարչական ոլորտներին առնչվող հարցերով (նաև իրականացնում է հետագա ներկայացուցչությունը տվյալ գործերով) և այլն։

Ընկերության ծառայություններից են օգտվում ոչ միայն անհատ հաճախորդները, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում իրենց գործունեությունը ծավալող առաջատար բազմաթիվ ընկերություններ:

Միանալով Արատտա թիմին՝ Դուք իրական հնարավորություն կստանաք` առնչվելու բացառիկ բնույթ կրող գործերի, որոնք իրենց հերթին առավելագույնս խթանելու են Ձեր մասնագիտական աճին:

Բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ Ընկերության աշխատակիցներն ընդգրկվում են միջազգային խոշոր կորպորացիաների հետ գործարքների կազմակերպման և կնքման գործընթացներում:

Ընկերությունն ապահովում է յուրաքանչյուր աշխատողի մասնագիտական ունակություններին համապատասխան աշխատավարձ, որը պարբերաբար վերանայվում է՝ մասնագիտական աճին զուգահեռ:

Ընկերության աշխատանքային կոլեկտիվի փորձը ցույց է տալիս, որ թեկնածուներն աշխատանքի անցնելիս առավել քան մոտիվացվում են ոչ միայն մասնագիտական հետաքրքիր խնդիրներ լուծելով, այլ նաև ընկերական միջավայրում գտնվելով, քանի որ առաջադրանքների կատարման ժամանակ գործում է թիմային աշխատանքի սկզբունքը, երբ ցանկացած հարցով աշխատակիցները կարող են վստահել և ապավինել բազմամյա փորձ ունեցող գործընկերներին:

Պարտականություններ

1. Դատական գործերի համակարգում,

2. Դատական ներկայացուցչություն (գործի ռազմավարության մշակում, հայցադիմումների, դիմումների, բողոքների և դատավարական այլ փաստաթղթերի կազմում),

3. Ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ դատական գործերին առնչվող հարցերի պարզաբանումների, Դատական գործերի վերաբերյալ հաշվետվությունների մշակում, ինչպես նաև դրանց անռչվող զեկույցների պատրաստում և ներկայացում,

4. Ներկայացուցչյություն վարչական և քրեական գործի շրջանակներում,

5. Պայմանագրերի մշակում, կազմում,

6. Կանոնակարգերի մշակում, կազմում,

7. Ընկերությանը վերաբերող հարցերի կապակցությամբ կազմակերպվող հանդիպումների և քննարկումների մասնակցություն՝ այդ թվում նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ անձանց առջև,

8. Գրությունների, հարցումների մշակում և կազմում,

9. ՀՀ օրենսդրության կարգավորումների շրջանակներում միջազգային կիրառություն ունեցող ֆինանսական գործիքների ներդրման վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների և եզրակացությունների կազմում և ներկայացում:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • իրավաբանի որակավորում
  • փաստաբանի արտոնագիր

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: