Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

ՄՌԿ Բաժնի Օգնական

Breavis Company

Industry: Human Resources

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/26/2021

Նկարագրություն

ՄՌԿ բաժնի օգնականը աջակցելու է աշխատակիցների հավաքագրման, կողմնորոշման և ուսուցման, թիմակառուցողական ծրագրերի մշակման, աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման գործընթացներին։

Պարտականություններ

  • Աջակցել թափուր հաստիքի հայտարարությունների կազմման, թարմացման, վերանայման և փոփոխման գործընթացին,
  • Աջակցել համալսարանների կարիերայի կենտրոնների, տարբեր աշխատանքի հայտարարությունների կայքերի և գործակալությունների, երիտասարդական ակտիվ խմբերի հետ կապերի ստեղծմանը և պահպանմանը,
  • Տարածել թափուր հաստիքի հայտարարությունները տարբեր կայքերի, կարիերայի կենտրոնների, սոցիալական մեդիայի համապատասխան խմբերում,
  • Իրականացնել ստացված դիմումների նախնական զտում և կազմակերպել հետագա հարցազրույցների ընթացքը,
  • Աջակցել ՄՌԿ տարբեր միջոցառումների կազմակերպմանը,
  • Աջակցել ՄՌԿ տնօրենին ընթացակարգերի կազմման/փոփոխման գործընթացում,
  • Համակարգել և թարմացնել դիմորդների տվյալների բազաները,
  • Կազմել և պահպանել ՄՌԿ թղթաբանությունը (համաձայնագրեր, հաշվետվություններ և այլն),
  • Կատարել Ընկերության ՄՌԿ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ այլ առաջադրանքներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տվյալ կամ հարակից ոլորտներում (ցանկալի է հոգեբանության կամ սոցիալական գիտությունների ոլորտում),
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն,
  • Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, MS PowerPoint, Google Docs/Sheets համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,
  • Պրեզենտացիաներ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ,
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն, ճկունություն,
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն, հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Աշխատանքային էթիկայի ստանդարտների տիրապետում, նորարարական մտածողություն, գաղտնապահություն և քաղաքական չեզոքություն։

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: