Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Բիզնես վերլուծաբան (խորհրդական)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Industry: Other

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/10/2021

Պաշտոնի ընդհանուր նկարագիրը

Բիզնես վերլուծաբանն օժանդակում է Թվային տնտեսության ազգային ռազմավարության մշակման, կատարելագործման ու պահպանմանն ուղղված աշխատանքներին՝ նպաստելու փոքր և միջին ձեռնարկություններին հաջողությամբ անցնել թվայնացման գործընթացը: Բիզնես վերլուծաբանն աջակցում է նաև բիզնես գործընթացների և կազմակերպչական ծրագրերի նախագծմանն ու արդյունավետ իրականացմանը՝ ռազմավարության իրագործումն ու կառավարումն ապահովելու նպատակով: Պահանջվում է նաև առաջնահերթ և երկրորդական հետազոտությունների իրականացում թվային տնտեսության ներդրման հաջող օրինակների վերաբերյալ, տվյալների ռեեստրի ձևավորում՝ ներառելով օգտագործված մեթոդները, փուլերը և կատարված հետազոտության արդյունքները:

Հիմնական պարտականությունները

  1. Զարգացնել գիտելիքներն ու փորձը թվայնացման և բիզնես նորարարության ոլորտում՝ իրականացնելով առաջնահերթ և երկրորդական հետազոտություններ տարածաշրջանային և միջազգային մակարդակով՝ թվային տնտեսության հաջողված նախաձեռնությունների, ինչպես նաև` Հայաստանի մասնավոր հատվածի թվային հասունության և թվայնացման գործընթացի կարիքների վերաբերյալ:
  2. Մշակել և վարել ազգային տնտեսությունների թվայնացման հետ կապված հետազոտությունների, աշխատանքների, մեթոդաբանության և լավագույն փորձի առցանց ռեեստր:
  3. Նպաստել թվային տնտեսության ռազմավարությունների և ռազմավարական ծրագրերի մշակմանը:
  4. Նպաստել ռազմավարության կառավարման փորձի ստեղծմանը և կազմակերպչական մոդելների ձևավորմանը:
  5. Կառավարության կամ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպումների, միջոցառում\ների ընթացքում անցկացնել առանձին կամ համատեղ շնորհանդեսներ շահագրգիռ կողմերի համար։
  6. Համագործակցել Էկոնոմիկայի նախարարության՝ Թվային տնտեսության հայեցակարգի կազմման մասնակիցների (օր․՝ իրավախորհրդատուներ, ՏՏ մասնագետներ) կամ պահանջվող այլ մասնագետների հետ:

Կրթություն և աշխատանքային փորձ

  • Բիզնեսի կամ համակարգչային գիտության բակալավրի աստիճան:
  • Առնվազն 3 տարվա բիզնես խորհրդատուի փորձ՝ կորպորատիվ ռազմավարության, բիզնես-վերափոխման կամ ձեռնարկատիրական նորարարության ոլորտում:
  • Առաջատար տեխնոլոգիաների օգտագործման գիտելիքներ հետևյալ բնագավառներում.
    *Կոգնիտիվ հաշվողականություն (Cognitive Computing)
    *Բլոքչեյն (Blockchain)
    *Իրերի ինտերնետ (Internet of Things, IoT)
  • Բիզնես և կառավարչական խորհրդատվության հավաստագրերը կդիտվեն որպես առավելություն:


Հմտություններ

  • Հաղորդակցություն. շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերությունների ստեղծում և արդյունավետ հաղորդակցվելու հմտություն՝ հեռախոսով և անհատական ​​հանդիպումների միջոցով:
  • Լեզուների իրմացություն․ անգլերենի և հայերենի գերազանց իմացություն։
  • Ծրագրի կառավարում. ծրագրի փուլային կառավարում, բյուջեի արդյունավետ բաշխում և ծրագրի առաջընթացի մասին զեկուցում ըստ ժամանակացույցի: Բանակցություններ վարելու ունակություն՝ կառավարման շրջանակի և ակնկալիքների համատեքստում:
  • Գրավոր խոսք. պարզ, հակիրճ, գեղագիտական և պրոֆեսիոնալ խոսք կառուցելու կարողություն:
  • Office գործիքների տիրապետում. Microsoft Office համակարգի արդյունավետ օգտագործման հմտություն՝ PowerPoint, Excel, Word, ինչպես նաև բովանդակության կառավարման այլ գործիքների գործածման իմացություն, ինչպիսին է SharePoint-ը:
  • Հարմարվողականություն. դինամիկ և փոփոխվող միջավայրում աշխատելու, ժամանակի արդյունավետ կառավարելու հմտություն։

Էկոնոմիկայի նախարարության առաջարկը

  • Դինամիկ աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ
  • Վերապատրաստման հնարավորություն
  • Յուրօրինակ մասնագիտական փորձ և հմտություններ

Ինքնակենսագրությունն (CV) ուղարկել մինչև 2021 թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ էլ․ հասցեին՝ նշելով նախընտրած աշխատանքի անվանումը և կցելով ուղեկցող նամակ (cover letter):
Հեռախոս՝ 011 597196

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: