Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական վերլուծաբան (խորհրդական)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Industry: Other

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/10/2021

Պաշտոնի ընդհանուր նկարագիրը

Ֆինանսական վերլուծաբանն օժանդակում է Թվային տնտեսության ազգային ռազմավարության մշակման, կատարելագործման ու պահպանմանն ուղղված աշխատանքներին՝ նպաստելու փոքր և միջին ձեռնարկություններին հաջողությամբ անցնել թվայնացման գործընթացը: Ֆինանսական վերլուծաբանը մասնակցում է բիզնես փաթեթների ձևանմուշների, բիզնես նախագծերի և ծրագրերի բյուջետավորման աշխատանքներին, նաև՝ ֆինանսավորման պլանների և ռազմավարությունների մշակմանը: Պահանջվում է նաև առաջնահերթ և երկրորդական հետազոտությունների իրականացում թվային տնտեսության ներդրման հաջող օրինակների վերաբերյալ, տվյալների ռեեստրի ձևավորում՝ ներառելով օգտագործված մեթոդները, փուլերը և կատարված հետազոտությունների արդյունքները:


Հիմնական պարտականությունները

  1. Զարգացնել գիտելիքներն ու փորձը թվայնացման և բիզնես նորարարության ոլորտում՝ իրականացնելով առաջնահերթ և երկրորդական հետազոտություններ տարածաշրջանային և միջազգային մակարդակով՝ թվային տնտեսության հաջողված նախաձեռնությունների, ինչպես նաև` Հայաստանի մասնավոր հատվածի թվային հասունության և թվայնացման գործընթացի կարիքների վերաբերյալ:
  2. Մշակել և վարել ազգային տնտեսությունների թվայնացման հետ կապված հետազոտությունների, աշխատանքների, մեթոդաբանության և լավագույն փորձի առցանց ռեեստր:
  3. Մասնակցել փոքր և միջին ձեռնարկությունների համար նպատակային բիզնես փաթեթների և բիզնես ձևանմուշների մշակման աշխատանքներին:
  4. Նպաստել ընտրված բիզնես պլանների և փաթեթների իրագործմանը։
  5. Կառավարության կամ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպումների, միջոցառում\ների ընթացքում անցկացնել առանձին կամ համատեղ շնորհանդեսներ շահագրգիռ կողմերի համար։
  6. Համագործակցել Էկոնոմիկայի նախարարության՝ Թվային տնտեսության հայեցակարգի կազմման մասնակիցների (օր․՝ իրավախորհրդատուներ, ՏՏ մասնագետներ) կամ պահանջվող այլ մասնագետների հետ:

Կրթություն և աշխատանքային փորձ

  • Բիզնեսի կամ ֆինանսների բնագավառում բակալավրի աստիճան:
  • Կորպորատիվ ռազմավարության մշակման, կորպորատիվ ֆինանսների կամ հաշվապահության ոլորտի բիզնես խորհրդատվության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Առաջատար տեխնոլոգիաների օգտագործման գիտելիքներ
  • Բիզնես կամ կառավարչական խորհրդատվության հավաստագրերը կդիտվեն որպես առավելություն:

Հմտություններ

  • Հաղորդակցություն. շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերությունների ստեղծում և արդյունավետ հաղորդակցվելու հմտություն՝ հեռախոսով և անհատական ​​հանդիպումների միջոցով:
  • Ծրագրի կառավարում. ծրագրի փուլային կառավարում, բյուջեի արդյունավետ բաշխում և ծրագրի առաջընթացի մասին զեկուցում ըստ ժամանակացույցի: Բանակցություններ վարելու հմտություն՝ կառավարման շրջանակի և ակնկալիքների համատեքստում:
  • Գրավոր խոսք. պարզ, հակիրճ, գեղագիտական և պրոֆեսիոնալ խոսք կառուցելու կարողություն:
  • Office գործիքների տիրապետում. Microsoft Office համակարգի արդյունավետ օգտագործման հմտություն՝ PowerPoint, Excel, Word, ինչպես նաև բովանդակության կառավարման այլ գործիքների գործածման իմացություն, ինչպիսին է SharePoint-ը:
  • Հարմարվողականություն. դինամիկ և փոփոխվող միջավայրում աշխատելու, ժամանակի արդյունավետ կառավարելու հմտություն։

Էկոնոմիկայի նախարարության առաջարկը

  • Դինամիկ աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ
  • Վերապատրաստման հնարավորություն
  • Յուրօրինակ մասնագիտական փորձ և հմտություններ

Ինքնակենսագրությունն (CV) ուղարկել մինչև 2021 թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ էլ․ հասցեին՝ նշելով նախընտրած աշխատանքի անվանումը և կցելով ուղեկցող նամակ (cover letter):
Հեռախոս՝ 011 597196

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: