Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի Բաժնի Ղեկավար

Արզնի Թռչնաֆաբրիկա

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/17/2021

Հիմնական պարտականություններ

  • Վարել ընկերության մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարությունը
  • Ղեկավարել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացը, ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը
  • Կառավարել մարքեթինգային ծրագրերի ֆինանսական բյուջեն և վերահսկել ռեսուրսների տեղաբաշխման գործընթացը, ինչպես նաև նախապատրաստել ֆինանսական հաշվետվություներ
  • Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
  • Մշակել և ներդնել ընկերության պրոդուկտների առաջխաղացման ծրագրեր
  • Վաճառքի բաժնի հետ համատեղ մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին
  • Մշակել վաճառքի բաժնի համար յուրահատուկ բոնուսային ծրագրեր կոնկրետ մարքեթինգային ակցիաների ուղղվածությամբ
  • Իրականացնել վաճառքների վիճակագրական վերլուծություններ
  • Հետևել ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստել դրանց առաջխաղացմանը
  • Մշակել ընկերության ապրանքատեսականու մերչնդայզինգի պլաններ
  • Վարել բանակցություններ գովազդակիրների և գովազդ արտադրող ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ
  • Մասնակցել գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին
  • Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ ապագայում սպասվող միտումների զարգացման վերաբերյալ
  • Զբաղվել նոր բրենդերի և նոր բիզնես ուղղությունների զարգացման, վաճառքների խթանման ու կազմակերպման հարցերով:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ մարքեթինգի ոլորտներում
  • Համապատասխան ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Նորարար և կրեատիվ մտածողություն
  • Վերլուծական մտածողություն
  • Նախագծերի կառավարման ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint) փաթեթի իմացություն:

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: