Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

B2C Վաճառքի մենեջեր

AAB Construction

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/15/2021

Նկարագրություն

AAB Construction ընկերությունն փնտրում է B2C Վաճառքի մենեջերի, ով պատասխանատու կլինի Ընկերության վաճառքների ցուցանիշների և նոր հաճախորդների ներգրավման համար:

Պարտականություններ

  • Հավաքագրել անշարժ գույքին առնչվող կարևոր ինֆորմացիան, որը ներառում է բոլոր համապատասխան աղբյուրների ուսումնասիրությունները և տվյալների բազայի ստեղծումը:
  • Ներկայացնել ընկերության պրոդուկտը՝ օգնելով հաճախորդներին գտնել լավագույն և հարմարավետ լուծումներով տարբերակը:
  • Լուծել կոնֆլիկտները և բանակցել մյուս կողմերի հետ՝ դժգոհություններն արդյունավետ հարթելու համար: Սա կարող է ներառել տեղեկատվության վերլուծություն և արդյունքների գնահատում՝ որոշակի խնդիրներին լավագույն լուծումներ ապահովելով:
  • Իրականացնել անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը, որը կարող է ներառել սեփականության իրավունք տվող փաստաթղթեր, վարձակալության պայմանագրեր, գնման համաձայնագրեր և վերջնական հաշվետվություններ:
  • Ստեղծել և պահպանել միջանձնային հարաբերություններ՝ զարգացնելով հատկապես համագործակցային և կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերությունները ոլորտի այլ մարդկանց հետ:
  • Ապահովել անշարժ գույքի վաճառքի առաջխաղացումը՝ մասնակցելով ոլորտին առնչվող տարբեր միջոցառումներին:
  • Համեմատել վերջերս վաճառված նույն որակի անշարժ գույքը՝ շուկայի մրցակցային գինը վերհանելու նպատակով:
  • Կոորդինացնել հանդիպումները՝ բնակելի և կոմերցիոն տարածքները պոտենցիալ գնորդներին ներկայացնելու համար:
  • Մշակել անշարժ գույքին առնչվող տեղեկատվություն, որը կատարելապես կհամապատասխանի գնորդների կարիքներին և ֆինանսական ռեսուրսներին:
  • Մշակել անշարժ գույքը գնորդներին էլ ավելի գրավիչ ներկայացնելու ռազմավարություն:
  • Իրականացված վերլուծություների արդյունքների հիման վրա կառուցել Ընկերության վաճառքների կանխատեսումները և թրենդները:
  • Ներկայացնել վաճառքների օրական, շաբաթական, ամսական հաշվետվություններ:
  • Գնորդներին տեղեկացնել շուկայական պայմանների, գների, օրենսդրական պահանջների և այլ կարևոր հարցերի մասին:
  • Ապահովել հաճախորդների հետ արդյունավետ հետադարձ կապը:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի վաճառքի ոլորտու,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Վաճառքների գործիքակազմի կիրառում,
  • Միարժամանակ մի քանի խնդիրներ լուծելու կարողություն:

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: