Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

ՄՎՕ (VAR) համակարգի օպերատոր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Industry: Engineering

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/16/2021

Նկարագրություն

ՀՖՖ-ն սկսում է ՄՎՕ (VAR) համակարգի տեղադրումը հայկական ֆուտբոլում և փնտրում է ֆուտբոլային համակարգի օպերատորների, որոնք կաշխատեն սպորտային տեխնոլոգիաների առաջնագծում և կդառնան ֆուտբոլային ընտանիքի մաս։

ՄՎՕ (VAR) համակարգի օպերատորին հնարավորություն է ընձեռնվում աշխատել ՄՎՕ (VAR) համակարգի կենտրոնում, կարևոր դեր խաղալ այն տեղադրելու և շահագործելու գործընթացում։

Համակարգին լիարժեք ծանոթանալու նպատակով ընտրված թեկնածուների համար կազմակերպվելու են ուսուցողական դասընթացներ։

Պարտականություններ

  • Մարզադաշտերում և ՄՎՕ (VAR) կենտրոնում համակարգի տեղադրում, կարգավորում և սպասարկում
  • Գործող ընթացակարգերի համաձայն խաղից առաջ ստուգումների իրականացում
  • Խաղի ընթացքում համակարգի մոնիտորինգ
  • Համագործակցություն խաղի կազմակերպիչների, թիմերի և մարզադաշտի պաշտոնյաների և հեռարձակողների հետ
  • Աշխատանք մրցավարների հետ, լավագույն դրվագների տրամադրում
  • Անհրաժեշտության դեպքում անսարքությունների վերացում, առաջացած խնդիրների մասին իրազեկում
  • Սարքավորումների սպասարկում, շահագործում և պահպանում

Պահանջներ

  • Ֆուտբոլ «Խաղի կանոնների» իմացություն
  • Ֆուտբոլային խորը գիտելիքներ
  • Անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն
  • Վերլուծական մտածելակերպ, խնդիրներ վերլուծելու գերազանց հմտություն
  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու գերազանց հմտություն, նախաձեռնողականություն
  • Արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Սահմանված ժամանակում աշխատանքն ավարտելու ունակություն

Հավելյալ նշումներ

  • Պատրաստակամություն աշխատել չնորմավորված գրաֆիկով, այդ թվում նաև արտաժամ և հանգստյան օրերին

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: