Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Մարքեթոլոգ

Dragon Garden

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/10/2021

Նկարագրություն

Հիանալի նորություն Dragon Garden-ից։ Dragon Garden-ն իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով, փնտրում է մոտիվացված, եռանդուն պարտաճանաչ, հետաքրքիր լուծումներ առաջարկող և SMM հմտություններով մարքեթոլոգի։

Պարտականություններ

  • Մասնակցել մարքեթինգային թիմի կողմից իրականացվող մարքեթինգային արշավների բարեհաջող իրականացմանը
  • Մասնակցել և օժանդակել տեսալուսանկարահանման աշխատանքների ընթացքին
  • Մարքեթինգային արշավների իրականացման շրջանակններում պատշաճ կերպով ներկայացնել ընկերության շահերը
  • Կառավարել և իրագործել ընկերության SMM ռազմավարությունը և պլանը
  • Ստեղծել բիզնես նպատակներին համապատասխանող էլեկտրոնային գովազդային նյութեր և տարածել դրանք,
  • Տեղադրել վճարովի գովազդային բովանդակություն սոցիալական հարթակներում
  • Շփվել սոցիալական ցանցերի հետևորդների հետ, ժամանակին պատասխանել հարցերին և մեկնաբանություններին:
  • Օգտագործել վերլուծական գործիքներ, գնահատել ընկերության օնլայն մարքեթինգի արդյունավետությունը

Պահանջներ

  • 2 տարի և ավելի աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
  • Արագ և մի քանի նախագծերի վրա զուգահեռաբար աշխատելու ունակություն
  • Թվային մարքեթինգի SMM գործիքների տիրապետում
  • Google ads, Facebook Ads Manager, Google Analytics համակարգերի հետ աշխատանքի փորձ
  • Առցանց մարքեթինգի և սոցիալական մեդիայի ռազմավարության մշակման հմտություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Գրավոր հաղորդակցման հմտություն
  • Տվյալների հավաքագրման, կառավարման և վերլուծության կարողություն
  • Ստեղծագործական և կրեատիվ մտածելակերպ
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  • Թիմային աշխատելու կարողություն
  • Ճշտապահություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Խնդիրներ լուծելու ունակություն
  • Կոնֆլիկտային իրավիճակներ լուծելու ունակություն
  • Բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն

Հավելյալ նշումներ

Ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքը՝ շաբաթական 6 օր

Աշխատանքային ժամերը՝ 11։00-19։00

Դիմելու ընթացակարգը`

Դիմել կարող եք ուղարկելով ինքնակենսագրականները ստորև նշված էլ․ փոստի հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: