Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Կենտրոնական սարքասրահի ինժեներ

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

Industry: Engineering

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/16/2021

Նկարագրություն

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը համագործակցության է հրավիրում կենտրոնական սարքասրահի ինժեների, ով կապահովի հիմնական և պահուստային սարքավորումների անխափան աշխատանքը:

Պարտականություններ

  • Իրականացնել հիմնական և պահուստային սարքավորումների աշխատանքների վերահսկողություն,
  • Մասնակցել սարքավորումների մատակարարների կամ համալիրի ինտեգրատորների հետ իրականացվող աշխատանքներին,
  • Մասնակցել ինժեներների և թողարկիչ օպերատորների հետ նախապատրաստական, կոմուտացիոն և պրոֆիլակտիկ աշխատանքներին,
  • Նախապես իրականացնել ազդանշանների ընդունման և կոմուտացիոն աշխատանքները՝ տարբեր տաղավարներից, առցանց հեռարձակվող համակարգերից, ՌՌԼ (Ռադիո Ռելեային) և արբանյակային ազդանշանների ընդունման կայաններից և վերահսկել դրանց որակը ինչպես ընդունման այնպես էլ հեռարձակման ժամանակ,
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել պահուստային բաղադրիչների օպերատիվ անցում,
  • Հետևել եթերային ավտոմատ հեռարձակման համակարգի աշխատանքին և ապահովել դրա անխափան աշխատանքը:

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներական կամ ՏՏ մասնագիտացումով կրթություն,
  • Առնվազն 2 տարվա փորձ համանման ոլորտում,
  • Եթերային ավտոմատ հեռարձակման համակարգերի իմացություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Արագ կողմնորոշվելու և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Թիմի հետ համագործակցելու ունակություն,
  • Հեռուստատեսային սարքավորումների կառուցվածքի և աշխատանքի իմացություն,
  • Հեռուստաարտադրական գործընթացի իմացություն,
  • Համակարգչային տեխնիկայի, հեռահաղորդակցման և կապի միջոցների շահագործման կանոնների իմացություն,
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: