Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Համակարգչային ցանցի ադմինիստրատոր (IT Help Desk)

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

Industry: Information Technologies

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/16/2021

Նկարագրություն

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում համակարգչային ցանցի ադմինիստրատորի, ով կիրականացնի Ընկերության համակարգչային ցանցի նախագծման, փոփոխման և բարելավման աշխատանքներ և կապահովի համակարգչային տեխնիկայի և ցանցի անխափան աշխատանքը: Կարող են դիմել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերում սովորող անձինք:

Պարտականություններ

  • Համակարգիչներում տեղադրել օպերացիոն համակարգեր, ծրագրեր, իրականացնել ընթացիկ սպասարկում, թարմացումներ, տրամադրել ՏՏ աջակցություն և խորհրդատվություն աշխատողներին, կատարել ֆորմատավորում, ապահովել հակավիրուսային համակարգերի առկայությունը և թարմացումները,
  • Վերացնել սարքասրահների, մոնտաժային և եթերային համակարգիչների անսարքությունները,
  • Լուծել համակարգիչների ֆիզիկական ու ծրագրային խնդիրները, կատարել ընթացիկ սպասարկում,
  • Նախագծել, ստեղծել, սպասարկել, փոփոխել և բարելավել Ընկերության համակարգչային ցանցը,
  • Ապահովել համակարգիչների և ցանցի հակավիրուսային համակարգերի աշխատանքը և թարմացումները,
  • Բացել և փակել էլեկտրոնային փոստի հաշիվներ, իրականացնել ընթացիկ սպասարկում,
  • Կատարել պաշտոնեական պարտականություններից բխող այլ աշխատանքներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ՏՏ կամ հարակից մասնագիտությամբ,
  • 1 տարվա համապատասխան փորձը ցանկալի է,
  • 24-ժամյա հերթափոխային գրաֆիկով աշխատելու կարողություն,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդլայնված գիտելիքներ,
  • Միջանձնային հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Վերլուծական հմտություններ,
  • Թիմի հետ համագործակցելու ունակություն,
  • Ծանրաբեռնված իրավիճակում, ինչպես նաև սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Օպերացիոն համակարգերի, «System Images, backup and restore»-ների հետ աշխատելու ունակություն, «File System»-ների իմացություն,
  • Active Directory, TCP/IP, DNS, DHCP, VLAN, WLAN իմացություն,
  • Microsoft Windows Server օպերացիոն համակարգերով աշխատելու կարողություն,
  • Microsoft Windows 7/10 օպերացիոն համակարգերով աշխատելու կարողություն,
  • Համակարգերին և ծրագրերին առնչվող միջադեպերի բացահայտման հմտություն,
  • Համակարգիչների ֆիզիկական կառուցվածքի իմացություն, ցանցային կոմուտացիայի հիմնական իմացություն,
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: