Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Թվային մարքեթինգի մասնագետ

Breavis Company

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 12/13/2021

Նկարագրություն

Թվային մարքեթինգի մասնագետը պարտավոր է աջակցել Ընկերության և Ընկերության պատվիրատուների թվային հարթակների ռազմավարության մշակման և կազմակերպման գործընթացին, ունենալ մասնակցություն սոցիալական մեդիա արշավների կազմակերպման հարցում և իրականացնել հավաքագրված տվյալների վերլուծություն և դրանց հիման վրա հանդես գալ առաջարկներով: Թվային մարքեթինգի մասնագետը հաշվետու է Մարքեթինգային հաղորդակցության պատասխանատուին:

Պարտականություններ

  • Աջակցել Ընկերության և Ընկերության պատվիրատուների սոցիալական մեդիա ռազմավարությունների մշակմանը,
  • Պատրաստել սոցիալական հարթակներ և կազմակերպել դրանց առաջխաղացումը տարբեր՝ հայկական և միջազգային շուկաներում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հարթակի պահանջներն ու տեխնիկական նկարագիրը,
  • Հանդես գալ նորարարական առաջարկներով, որոնք կօգնեն հասնել Ընկերության կամ Ընկերության պատվիրատուների կողմից սահմանված նպատակներին,
  • Իրականացնել սոցիալական մեդիահարթակների վիճակագրական տվյալների հավաքագրում, ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Իրականացնել Ընկերության և Ընկերության գործընկերների կայքերի որոնողական օպտիմիզացիա,
  • Կազմել թվային հարթակներում գովազդային արշավների ծրագիր և իրականացնել այն,
  • Կարողանալ կազմել “marketing funnel”, որում կօգտագործվեն օրգանական և վճարովի միջոցները,
  • Համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ,
  • Ըստ գործող օրենքների և կարգերի՝ ստանձնել այլ պարտականություններ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջվել:

Պահանջներ

  • Մարքեթինգի կամ հարակից գիտությունների բակալավրի որակավորում,
  • Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Առնվազն մեկ տարվա նմանատիպ աշխատանքի փորձ,
  • Գրավոր և բանավոր հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն.
  • Սոցիալական մեդիահարթակների գերազանց իմացություն,
  • Ինտերնետային մարքեթինգի և SEO հնարների տիրապետում,
  • Թվային մարքեթինգի թրենդներին հետևելու ունակություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • Adobe փաթեթի (Photoshop, Illustrator) համակարգչային ծրագրերի իմացությունը և CMS համակարգերի (WordPress, WIx) լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն,
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն, հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Կրեատիվություն, նախաձեռնողականություն, ակտիվություն, ճկունություն։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: