Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Համատիրության կառավարիչ

«ՁՈՐԱՓ 2» համատիրություն

Industry: Project, Program Management

City: Yerevan

Salary: Պայմանագրային

Employment type: Full time

Deadline: 11/12/2021

Ընդհանուր նկարագրություն

«ՁՈՐԱՓ 2» համատիրությունը փնտրում է Կառավարիչ։ Համատիրությունը ստեղծվել է Հնդկաստանի 4 (Ձորափի 40/13) հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի պահպանման և շահագործման նպատակով։ Պետական գրանցումը կատարվել է 01.10.2021թ.-ին։

Շենքը բաղկացած է 89 բնակարաններից, 3 մուտքերից, 5 վերելակներից, 22 ավտոկայանատեղերից և ավտոհանգրվաններից, 4 միավոր հասարակական տարածքներից։

Պարտականություններ

  1. Կառավարիչն իրականացնում է Համատիրության ընթացիկ գործունեության կառավարումը, բացառությամբ կառավարման այն հարցերի, որոնք ՀՀ օրենսդրությամբ և Գործատուի կանոնադրությամբ, որպես բացառիկ իրավասություն հանդիսացող հարցեր, վերապահված են իր վերադաս կառավարման մարմիններին, մասնավորապես.
  2. Կազմակերպում և վերահսկում է շենքի ընթացիկ սպասարկման, անսարքությունների վերացման հետ կապված աշխատանքները,
  3. Յուրաքանչյուր աշխատանքային օր հետևում է մաքրության պատշաճ ապահովմանը,
  4. Առկա ֆինանսական միջոցների և հաստատված բյուջեի շրջանակներում նախաձեռնում և իրականացնում է շենքի բարեկարգման և բարեկեցիկ միջավայր ստեղծելու վերաբերյալ տարբեր նախաձեռնություններ,
  5. Տիրապետում է «Համատիրության մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներին, շենքի պահպանման և շահագործման հետ կապված, տեխնիկական և անվտանգային չափանիշներին վերաբերվող այլ իրավական ակտերին,
  6. Համագործակցում է համայնքային կառավարման և այլ պատկան մարմինների հետ (քաղաքապետարան, վարչական շրջան և այլն)՝ ներկայացնելով շենքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում հայտարարված ծրագրերին մասնակցելու ուղղությամբ,
  7. Օպերատիվորեն արձագանքում է բնակիչների բարձրացրած խնդիրներին և առաջարկներին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով դրանք Վարչության քննարկմանը,
  8. Ապահովում է համատիրության աշխատանքների կատարման հետ կապված ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր փաստաթղթերի կազմումը և ներկայացումը (հաշվետվություններ, ժողովի արձանագրություններ և այլն),
  9. Ապահովում է համատիրության սպասարկման վճարների անկանխիկ եղանակով հավաքագրումը՝ չվճարումների դեպքում ապահովելով դրանց հավաքագրումը օրենսդրությամբ չարգելված այլ հնարավոր միջոցներով կամ դատական կարգով,
  10. Անդամակցում է «ՁՈՐԱՓ 40/13» Facebook-ի և Viber-ի խմբերին, տեղադրում հայատարարություններ, ծանուցումներ, անցկացնում հարցումներ, պատասխանում է անդամների հարցերին և այլն։
  11. Կազմակերպում է իր վերադաս կառավարման մարմնի` Ընդհանուր ժողովի, Համատիրության վարչության, Համատիրության նախագահի կամ Համատիրության վարչության ստեղծած համապատասխան հանձնախմբի որոշումների կատարումը և վերահսկումը, ինչպես նաև օրենսդրությամբ և կանոնադրությամբ նախատեսված սեփականատերերի նախաձեռնող խմբերի իրավունքների պաշտպանմանն ուղղված գործողությունների տեխնիկական օժանդակությունը,
  12. Համաձայն ՀՀ իրավական ակտերի կնքում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Համատիրության աշխատակիցներին, ենթակա աշխատակիցներին տալիս է հանձնարարականներ, հրամաններ, հրահանգներ, կարգագրեր և կատարման համար պարտադիր այլ ցուցումներ, հետևում է դրանց պատշաճ կատարմանը, աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
  13. Կատարում է աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ, որոնք հանձնարարվում են գործատուի կողմից:

Պահանջներ

  • հայերեն լեզվի գերազանց տիրապետում
  • բարձրագույն կրթությունը խիստ ցանկալի է
  • կազմակերպման հմտություններ ենթադրող աշխատանքային փորձը խիստ ցանկալի է
  • պարտադիր հմտություններ՝ կազմակերպչական ձիրք, կարգապահություն, աշխատասիրություն, ուշադրություն մանրունքների նկատմամբ, պահանջկոտություն, բանակցելու հմտություններ, պատրաստակամություն և համբերատարություն, ֆինանսական հաշվարկներ կատարելու, գրություններ, հաշվետվություններ, հայտարարություններ, ծանուցումներ, աղյուսակներ կազմելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝

Երկուշաբթիից ուրբաթ օրերին աշխատանքային օրվա սկիզբը սահմանվում է ժամը 09:00-ն, ավարտը` ժամը 18:00-ն, իսկ շաբաթ օրը` սկիզբը ժամը 09:00-ը, և ավարտը` ժամը 15:00-ը: Նշված ժամանակահատվածը ներառում է հանգստի և սնվելու համար ընդմիջումը 1 (մեկ) ժամ տևողությամբ՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ը:

Արտակարգ իրավիճակներում ենթադրվում է Կառավարչի ներկայությունն աշխատատեղում՝ անկախ աշխատանքային օրից կամ ժամից՝ ըստ անհրաժեշտության։

Աշխատավարձ

Աշխատավարձը կլինի մրցունակ, չափը կքննարկվի նախնական ընտրված թեկնածուների հետ՝ հաշվի առնելով մասնագիտական հմտությունները և կարողությունները։

Դիմելու կարգը

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ռեզյումեները (CV) ուղարկել նշված էլ-փոստի հասցեին։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: