Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Վերլուծաբան

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Industry: Other

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 11/7/2021

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, ակնհայտ դրսևորված անալիտիկ ունակություններով վերլուծաբանի՝ մեծածախ վաճառքի բաժնում աշխատելու նպատակով։

Պարտականություններ

  • Վերլուծել մեծածախ վաճառքների ցուցանիշները (սպառողներ, վաճառքներ, ապրանքներ, մարժա),
  • Ուսումնասիրել մրցակից ընկերությունների գնային քաղաքականությունը,
  • Վերլուծել և օպերատիվ արձագանքել մրցակից ընկերությունների կողմից տարվող գնային քաղաքականությանը,
  • Իրականացնել 1C ծրագրի ուսուցում գործընկերների համար,
  • Լուծել ծրագրի հետ կապված խնդիրները (անհրաժեշտության դեպքում համագործակցություն IT բաժնի հետ),
  • Ուսումնասիրել ապրանքաշրջանառությունն ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի,
  • Մանրամասն վերլուծել մեծածախ ընկերությունների ապրանքաշրջանառությունը,
  • Վերլուծել ապրանքային խմբերի (դեղորայք, խնամքի միջոցներ) վաճառքներն ըստ սպառողների,
  • Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (դեղագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն),
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint) փաթեթի գերազանց իմացություն,
  • 1C ծրագրի իմացություն,
  • Քանակական և որակական վերլուծությունների մեթոդների տիրապետում,
  • Մեծածավալ տվյալների հետ արդյունավետ աշխատանքի կարողություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: