Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների սպասարկման համակարգող

Zigzag

Industry: Administrative, Clerical

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 11/3/2021

Նկարագրություն

"Զիգզագ"-ն աշխատանք է առաջարկում հաճախորդների սպասարկման որակի ապահովման և թիմ ղեկավարելու փորձով մասնագետի, ով իրականացնելու է Ընկերության հաճախորդների սպասարկման համակարգման աշխատանքները՝ սահմանված չափանիշներին համապատասխան։

Պարտականություններ

  • վերահսկել անձնակազմի աշխատանքը` Ընկերության սահմանված չափանիշներին համապատասխան,
  • հետևել անձնակազմի արտաքին տեսքի, խոսքի, վարքի, հաճախորդների սպասարկման կանոնների պահպանմանը,
  • ապահովել սրահում ապրանքատեսականու ճիշտ դասավորվածությունը, սրահի կոկիկ և կազմակերպված միջավայրը,
  • աջակցել մենեջերական կազմին հաճախորդների սպասարկման առօրյա ընթացիկ կազմակերպչական հարցերում,
  • դիմավորել հաճախորդներին,
  • կողմնորոշում պահանջող հաճախորդին ուղեկցել նախընտրելի բաժին,
  • պատասխանել հաճախորդի հարցերին, մասնագիտական պատասխան պահանջող հարցերի դեպքում` հաճախորդին ուղեկցել մասնագետի մոտ,
  • ապահովել հաճախորդների գոհունակությունը սպասարկումից,
  • կարգավորել խնդրահարույց իրավիճակները, կառավարել հաճախորդների բողոքները,
  • ներկայացնել առաջացող խնդիրները, դրանց լուծման տարբերակները,
  • հաճախորդների գոհունակության աստիճանը բարձրացնելու նպատակով առաջարկել օպտիմալ լուծումներ և նոր գաղափարներ` սրահի ընթացիկ աշխատանքային գործընթացներում,
  • շաբաթական հաշվետվություն ներկայացնել` ըստ սահմանված չափորոշիչների,
  • կատարել հիմնական գործառույթներին առնչվող այլ աշխատանքներ` անմիջական ղեկավարի հանձնարարությամբ:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • հաճախորդների սպասարկման փորձառություն,
  • անձնակազմ ղեկավարելու փորձառություն,
  • վարժ և գրագետ խոսք,
  • օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • կարգապահ, հետևողական, մարդասեր, հաճախորդամետ, օգնելու պատրաստակամությամբ անձ:

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականներ նշված էլ․հասցեին՝ նամակի "թեմա" դաշտում նշելով հաստիքի անվանումը։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: