Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Դիսպետչեր-լոգիստ

Գարանտ Լոգիստիքս ՍՊԸ

Industry: Logistics, Procurement, Transportation

City: Yerevan

Salary: ֆիքսված + բոնուս

Employment type: Full time

Deadline: 10/28/2021

Նկարագրություն

«ԳԱՐԱՆՏ ԼՈԳԻՍՏԻՔՍ» ՍՊԸ-ն լոգիստիկ ծառայություններ է մատուցում ավելի քան 50 երկրների տարածքում: Մեր գործունեության կարևորագույն պայմանը սահմանված ժամկետներում բեռների անխափան փոխադրումն է:

Այժմ մենք ընդլայնում ենք մեր գործունեության սահմանները և հրավիրում ենք փորձառու դիսպետչեր-լոգիստների՝ համալրելու մեր յուրօրինակ աշխատակազմը:

Եթե դու ակտիվ ես, լավատես, բազմալեզու աշխատանքային միջավայրը քո սրտով է, սիրում ես նոր հմտություններ ձեռք բերել և խնդրահարույց դեպքերում արագ գտնում ես լուծումներ, ապա ծանոթացիր մանրամասներին և դիմիր մեր թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Կազմակերպել բեռնափոխադրման ճանապարհի ընտրության գործընթացը ՀՀ-ԵՄ-ՀՀ ուղղությամբ
  • Հետևել պատվերների ընթացքին
  • Բանակցել բեռի փոխադրման ճիշտ ընտրության հարցում
  • Ստեղծել բեռնափոխադրման նոր ուղղություններ
  • Կազմակերպել բարձման և բեռնաթափման անարգել գործընթացը
  • Ֆորսմաժորայի իրավիճակներում որոշումներ կայացնել անմիջական ղեկավարի հետ քննարկման եղանակով
  • Կազմակերպել պատվերների համակարգված գրանցումը

Պահանջներ

  • Ռուսերենի գերազանց տիրապետում
  • Անգլերենի գերազանց տիրապետում
  • Փորձը լոգիստիկայի ոլորտում ցանկալի է
  • Բարձրագույն կրթություն
  • MS Office փաթեթի լավ տիրապետում
  • Բանակցային և հաղորդակցման հմտություններ
  • Թիմային աշխատանքի կարողություն
  • Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն
  • Կարգապահություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 19:00 :

Աշխատանքի վայր՝ Երևան, Տիգրան Մեծ 74/37

Աշխատավարձ՝ ֆիքսված + բոնուս

Պահանջվող որակներին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: