Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Ռեստորանի մենեջեր

Margaryan Business Group

Industry: Restaurants, Food Services

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/22/2021

Margaryan Business Group ընկերությունը փնտրում է երիտասարդ ու եռանդուն մենեջեր։

Պարտականություններ

✔️ Ռեստորանի անցուդարձի կազմակերպում և վերահսկողություն,
✔️ Ռեստորանի անխափան աշխատանքի ապահովում,
✔️ Սպասարկման գործընթացում, ստանդարտներին համապատասխան որակյալ սպասարկման ապահովում,
✔️ Ի հայտ եկած տեխնիկական խնդիրների լուծման գործընթացի կազմակերպում և համակարգում,
✔️ Սպասքի, պահանջվող գույքի և տեխնիկայի անհրաժեշտ քանակների ստանդարտների մշակում և յուրաքանչյուր ռեստորանում առկա քանակների` վերոնշյալ ստանդարտներին համապատասխանության վերահսկողություն,
✔️ Առաջացող ծրագրային խնդիրների արագ և ժամանակին լուծման համակարգում,
✔️ Համագործակցելով ՄՌԿ բաժնի հետ՝ ռեստորանների աշխատակիցների ընդունման, նշանակման, հանգստի և վերապատրաստման ուղարկման ու հեռացման կարգավորում,
✔️ Մասնակցություն մենյուների կազմման, նոր ուտեստների և մրցակցային վաճառքի գների առաջարկման աշխատանքներին,
✔️ Համագործակցելով մարքեթինգի բաժնի հետ՝ բիզնեսի առաջխաղացմանը նպաստող նոր առաջարկների ներկայացում,
✔️ Ռեստորանի օպերացիոն աշխատանքի և սպասարկման որակը բարձրացնելուն ուղղված թրեյնինգների առաջարկ և իրականացում,
✔️ Ռեստորանի վաճառքի բարձրացմանն ուղղված ռազմավարությունների առաջարկների ներկայացում և վերջիններիս իրականացման գործընթացի համակարգում,
✔️ Ամսական և տարեկան պլանավորման ներկայացում, քայլերի ձեռնարկում՝ ուղղված վերոնշյալ պլանների իրականացմանը,
✔️ Նոր ռեստորանների նախագծերի ստեղծման գործընթացներին մասնակցություն, այդ նախագծերի իրականացման համակարգում։

Պահանջներ

✔️ Կառավարման և կազմակերպչական հմտություններ,
✔️ Պատասխանատվության բարձր զգացում,
✔️ Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
✔️ Գերազանց հաղորդակցման հմտություններ,
✔️ Թիմում աշխատելու ունակություն,
✔️ Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
✔️ Ռուսերենի և անգլերեն լեզուների լավ իմացություն,
✔️ Համակարգչային գիտելիքներ՝ MS Office (Word, Excel), Google package:

Շտապի՛ր դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական տվյալներդ (CV) նշված էլ․հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: