Պաղպաղակի վաճառքի բաժնի ղեկավար

Վ.Ա.Ս. Գրուպ ՍՊԸ

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/10/2021

Նկարագրություն

“Վ.Ա.Ս. Գրուպ” ՍՊԸ սննդամթերք ներմուծող ընկերությանը, որը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, անհրաժեշտ է շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավար, այսուհետ` պաղպաղակի վաճառքի բաժնի ղեկավար:

Պարտականություններ

  • Վարել կոմերցիոն բանակցություններ համագործակցող գործընկերների հետ
  • Իրականացնել խանութներում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն
  • Պարզել գնորդների պահանջարկը իրացվող ապրանքի նկատմամբ և համապատասխանաբար իրացնել պահանջվող տեսականին
  • Կատարել առաջարկություններ, նախաձեռնություններ խթանելով առևտրի աճի բարձրացմանը և բարելավմանը,
  • Ձեռք բերել նոր գործընկերներ,
  • Կազմակերպել և հետևել թիմի աշխատանքները:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ պաշտոնում և ցանկալի է սննդի ոլորտում:
  • Հաղորդակցության գերազանց հմտություն
  • Վերլուծական մտածողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Կազմակերպչական հմտություն`ժամանակի պլանավորման և վերջնաժամկետի պահպանման հարցում
  • Որոշումների կայացման և խնդիրների լուծման ունակություն:
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, համակարգչի (1C ծրագիր) տիրապետում:
  • Վարորդական իրավունք, անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է:

Հավելյալ նշումներ

Ուղարկել մանրամասն և գրագետ լրացված ինքնակենսագրական /ռեզյումե/, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Միայն համապատասխան տվյալների դեպքում հրավիրում ենք հարցազրույցի, որի ընթացքում ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն աշխատանքի վերաբերյալ:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: