Վաճառող/ուհի-խորհրդատու

ՖԱՄԻ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Industry: Customer Support, Client Care

City: Yerevan

Salary: 120.000դրամ+ ՎԱՃԱՌՔԻՑ բոնուսներ

Employment type: Full time

Deadline: 10/9/2021

Նկարագրություն

Խանութ-սրահների ցանցին (LC Waikiki , Penti, Mavi, SELA) անհրաժեշտ է վաճառող/ուհի-խորհրդատու։

Միացե՛ք մեր ընկերասեր թիմին, եթե Դուք՝ արտասովոր աշխատասեր եք, նպատակասլաց եք, ակտիվ ու ժպտադեմ։
Միացե՛ք մեզ ակնկալելով՝ արժանապատիվ աշխատավարձ, ճկուն ժամանակացույց։
Մանրամասները քննարկվում են բացառապես հարցազրույցի ժամանակ։

Պարտականություններ

  • Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ։
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը։
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին։
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը։
  • Իրականացնել բարեհամբույր սպասարկում:

Պահանջներ

  • Տարիքը՝ 18-40 տարեկան
  • Սեռը՝ իգական, արական
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
  • Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ցանկություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր- շաբաթը 1 օր հանգիստ, ժամերը հերթափոխով 10:00-18:30, 13:30-22:00, օրական 8.5ժամ ընդմիջումը ներառյալ։

Հագուստի մանրածախ խանութների ցանց․ սրահները գտնվում են Մեգա մոլ, Երևան մոլ, Դալմա մոլ, Էրեբունի մոլ-երում, Կոմիտաս 46, Մաշտոց 18, Աբովյան 22 հասցեներում։

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV- ն և լուսանկարը նշված էլեկտրոնային հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: