Պահեստամասերի և մարքեթինգային գույքի պահեստների պատասխանատու

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Industry: Other

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/6/2021

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությանն անհրաժեշտ է Պահեստամասերի և մարքեթինգային գույքի պահեստների պատասխանատու, որը հաշվետու է ընկերության նյութական ակտիվների` պահեստների գույքի և հիմնական միջոցների հաշվառման, դրանց շարժի արդյունավետ կառավարման և պահեստի ընդհանուր ղեկավարման համար:

Հիմնական պարտականություններն են`

  • Կրել պատասխանատվություն ապրանքների ստացման, տեղաշարժի և պահեստավորման համար,
  • Համապատասխան փաստաթղթերի հիման վրա կազմակերպել հիմնական միջոցների, մարքեթինգային գույքի, պահեստամասերի մուտքագրումը կազմակերպության պահեստ և բացթողնումը (ելքագրումը),
  • Կատարել պահեստներում առկա գույքի հաշվարկ, ապրանքի շարժի վերաբերյալ գրանցումներ, պատրաստել օրական հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարին,
  • Կազմակերպել պահեստների աշխատանքը, ապահովել մարքեթինգային գույքի մաքրությունը, պատշաճ ձևով վարել թղթաբանությունը, որևէ անհամապատասխանության դեպքում անհապաղ զեկուցել վերադասին,
  • Կառավարել օրական նյութական ակտիվների գույքագրումը և օրական զեկույցներ ներկայացնել, ռացիոնալ օգտագործել պահեստի տարածքը,
  • Ստուգել ստացվող մարքեթինգային գույքի և պահեստամասերի քանակը, որակը, դրանց համապատասխանությունը պատվերում նշված տեխնիկական պահանջներին և հաշիվ-ապրանքագրերում նշված քանակներին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը սահմանված ձևաչափին,
  • Կատարել մարքեթինգային գույքի և պահեստամասերի ապրանքների մուտքագրում և ելքագրում ՀԾ ծրագիր,
  • Ապահովել ապրանքների նույնականացման կոդերի առկայությունն ու համապատասխանությունը ըստ տեսակների,
  • Կառավարել պահեստի հնացած պահուստը, տեղեկացնել պատվիրող ստորաբաժանումներին և ճշտել պատճառները նրանց հետ,
  • Մշակել պահեստային գործառնությունների արդյունավետության բարձրացման մեխանիզմներ և համապատասխան գործընթացներ ներդնել և այլն:

Անհրաժեշտ ունակություններ և որակավորում`

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ, ցանկալի է համապատասխան ոլորտում,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Համակարգված մտածողություն և կազմակերպչական հմտություն,
  • Ազնվություն և պարտաճանաչություն,
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
  • Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
  • Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: