Ստուդիայի սարքավորումների աջակցման մասնագետ

Evolution Studio AM

Industry: Installation, Maintenance, Repair

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/3/2021

Ստուդիայի սարքավորումների աջակցման մասնագետ

  • Երևան, Հայաստան

  • Part-time

Ընկերության մասին

Evolution-ը առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է, որտեղ աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 10,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար: Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:

Աշխատանքի նկարագիր՝

  • Փոխել, կարգավորել և պահպանել հիմնական սարքավորումները (ռուլետկայի անիվներ (Roulette wheels), խաղաքարտերի հաշվիչներ, պլաստիկ սեղանի պարագաներ և այլն.);
  • Վերահսկել սարքավորումների աշխատանքը, կատարել գնահատումներ և կայացնել որոշումներ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ;
  • Կատարել քարտերի/սարքավորումների տեղափոխում ստուդիայում;
  • Հաղորդել սարքավորումների հետ կապված խնդիրների մասին;
  • Կազմակերպել հին սարքավորումների դուրսգրումը;
  • Ապահովել սարքավորումների հասանելիությունը 24/7 ռեժիմով;
  • Վերահսկել և համակարգել պահեստային սարքավորումները։

Պահանջներ՝

  • Անգլերենի տարրական իմացություն (գրավոր և բանավոր);
  • Տարբեր հերթափոխերով աշխատելու կարողություն;
  • Պատասխանատվության բարձր զգացում;
  • Հանձնարարված առաջադրանքների իրականացման և վերջնաժամկետների հետ աշխատելու ունակություն;
  • Ինչպես թիմային, այնպես էլ անհատապես աշխատելու կարողություն;
  • Արագ արձագանքման և մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն;
  • Տեխնիկական (անավարտ կամ ընթացիկ) ոլորտում կրթությունը կդիտարկվի որպես առավելություն:

Մենք առաջարկում ենք:

  • Առողջության ապահովագրության մրցակցային փաթեթ;

  • Արտոնության քարտ:

SHARE: