Առցանց վաճառքի բաժնի ղեկավար

Zigzag

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/2/2021

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է վաճառքի ոլորտում և օնլայն վաճառքի առանձնահատկություններին տիրապետող փորձառու մասնագետի, ով կհամակարգի առցանց վաճառքի բաժնի աշխատանքները։

Պարտականությունները

  • առցանց վաճառքի բոլոր փուլերի գործընթացների վերահսկում,
  • կայքի դիզայնի գործընթացների վերահսկում` դիզայներների, ծրագրավորողների և օպերատորների հետ համագործակցելու միջոցով,
  • կայքի խնդիրների վերհանում և դրանց լուծման ապահովում` տեխնիկական թիմի հետ աշխատանքի և թեստավորումների միջոցով,
  • տրված հանձնարարությունների, գործընթացների, վերլուծական տվյալների (Google analytics, Online sales analysis, Customer experience analytics) վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում վերադասին,
  • առցանց վաճառքի հետ կապված հաճախորդների խնդիրների լուծում, հաճախորդների հետ կապի հաստատում, առցանց գնումների արդյունավետ և դյուրին գործընթացի ապահովում,
  • առցանց վաճառքին ուղղված նոր հանձնարարությունների ստանձնում` նոր բիզնես գաղափարների և հնարավորությունների զարգացման նպատակով,
  • թիմի ղեկավարում` սեփական օրինակով առաջնորդելու, կրթելու, զարգացնելու, մոտիվացնելու, համապատասխան հանձնարարություններ տալու, հաճախորդների հետ ունեցած դրական փորձով կիսվելու միջոցով,
  • այլ ընթացիկ նախագծերի մասնակցություն,
  • նոր նախագծային ծրագրերի ներկայացում հաստատման, հաստատված նախագծերի ղեկավարում:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • վեբ նախագծերի ղեկավարման փորձառություն,
  • հաճախորդների հետ հաղորդակցման, նրանց խնդիրների պարզաբանման աշխատանքային փորձ,
  • առցանց հարթակի զարգացման, զարգացման հեռանկարների կանխատեսման, տարատեսակ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • վերջնաժամկետներով աշխատելու ունակություն,
  • թիմ ղեկավարելու, թիմը առաջնորդելու ունակություն և փորձառություն,
  • հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն։

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականները նշված էլ․հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: