Վաճառքի մենեջեր

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 10/2/2021

Նկարագրություն

<<ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու մենեջերների՝ ընկերության վաճառքների պատշաճ կազմակերպման, պլանավորման ու առաջխաղացման նպատակով:

Մենք առաջարկում ենք՝

  • Բժշկական ապահովագրություն,
  • Տարեկան 6 day off,
  • Անվճար ընդմիջում և մի շարք այլ արտոնություններ:

Պարտականություններ

  • վաճառքների զարգացման խթանման և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
  • վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
  • վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում,
  • ակտիվ բանակցային գործընթաց և երկարաժամկետ համագործակցության ձևավորում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ՝ առաջարկվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և վաճառքի ծավալների մեծացման, վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկման ապահովում,
  • պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով,
  • համագործակցություն Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,
  • սահմանված ժամանակացույցերի համաձայն՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,
  • արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն,
  • գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ,
  • թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
  • լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • սթրեսակայունություն, պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: