Հաշվապահ / Հաշվետար

Էկոֆորմ ՍՊԸ

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 9/25/2021

Նկարագրություն

Էկոֆորմ Սահմանափակ Պատասխանատվությանբ Ընկերությունը հրավիրում է աշխատանքի արտադրության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող հաշվապահ/հաշվետարի։

Պարտականություններ

  • ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
  • ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
  • ապահովել կազմակերպության աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքները,
  • ապահովել կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը,
  • ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից,
  • իրականացնել կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ,
  • անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
  • ֆինանսական համակարգողներին տրամադրել գործընկերների հետ ֆինանսական հարաբերությունների կարգավիճակի մասին տեղեկատվություն,
  • ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը, ներդրել և վերահսկել գույքի շարժի և պահպանման համակարգերը,
  • հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահությանվարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններ:

Պահանջվող որակավորումներ

  • Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ,
  • ՀԾ ծրագրի գերազանց իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ( Word, Excel)
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ,
  • Կառավարման հմտություններ,
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Համագործակցում/թիմային աշխատանք
  • Գերազանց հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերերենի իամցությունը ցանկալի:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը 09:00 - 18-00։

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: