Առաքման բաժնի ղեկավար

Mr. GYROS

Industry: Restaurants, Food Services

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 9/22/2021

Նկարագրություն

Կազմակերպության ընդլայնման հետ կապված՝ Մր․ ԳԻՐՈՍ ընկերությունն աշխատանքի է հրավիրում առաքման բաժնի ղեկավարի։ Առաքման բաժնի ղեկավարը հնարավորություն կունենա՝

  • Զարգանալ և ամրապնդել իր գիտելիքներն ու հմտությունները
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերվող թրեյնինգներին
  • Աշխատել արագ զարգացող ընկերությունում՝ պրոֆեսիոնալ թիմի հետ։

Պարտականություններ

  • Վերահսկել առաքման բաժնի թիմի և կցված մասնաճյուղի աշխատանքային գործառույթների կատարումը ըստ կանոնակարգերի
  • Կազմակերպել և վերահսկել բաժնի գործառույթները
  • Մշակել առաքման գործընթացի արդյունավետ ռազմավարություն
  • Վերհանել առաջացող խնդիրները և առաջարկել լուծումներ
  • Կատարել առաքումների հետ կապված վերլուծություններ և կազմել հաշվետվություններ
  • Ղեկավարի կողմից տրվող այլ աշխատանքային հանձնարարությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նշված բնագավառում
  • Օտար լեզուների իմացություն /ռուսերեն, անգլերեն/
  • Մաթեմատիկական և համակարգչային բազային գիտելիքներ
  • Խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ
  • Թիմային աշխատանք կատարելու հմտություններ
  • Ժամանակը և աշխատանքային ռեսուրսները արդյունավետ կառավարելու հմտություններ։

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: