Բրենդ մենեջեր

Zigzag

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 9/22/2021

Նկարագրություն

«Զիգզագ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու բրենդ մենեջերի` կենցաղային տեխնիկայի ոլորտում մասնագիտական աշխատանքներ իրականացնելու համար:

Պարտականություններ

  • Պատվերների ձևավորում և դրա հետ կապված հետագա գործընթացի սպասարկում (մատակարարների հետ բանակցությունների վարում, հաշիվ-ապրանքագրերի ստուգում, համագործակցություն բեռնափոխադրումների և հարակից այլ բաժինների հետ)։
  • Վաճառքների, մարժաների ու մնացորդների պլանավորում և օպտիմալ ղեկավարում։
  • Ներքին, ինչպես նաև մատակարարներին ներկայացվող հաշվետվությունների կազմում։
  • Տարբեր մասնագիտական ցուցահանդեսներին մասնակցություն և Ընկերության ներկայացում։
  • Շուկա նոր ապրանքատեսականի ներմուծելու պահանջի բացահայտում
  • Շուկայի պահանջներին և ճաշակին համապատասխան ապրանքատեսականու ընտրություն։
  • Ընկերության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Նմանատիպ աշխատանքի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
  • Համակարգչային գիտելիքներ՝ Excel –ի գերազանց իմացություն
  • Հաճախորդների հոգեբանությունը և ճաշակը հասկանալու ունակություն
  • Շուկայի ուսումնասիրության նորագույն մեթոդների և մարքեթինգային հնարքների իմացություն
  • Հաղորդակցվելու և բանակցելու գերազանց կարողություններ
  • Օտար լեզուներով նամակագրություն վարելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլեկտրոնային հասցեին: Նախնական հավանություն ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Լրացուցիչ տեղեկություններ՝

- Աշխատավայր` Հյուսիսային պողոտա 1, Նորդ բիզնես կենտրոն

- Աշխատանքային գրաֆիկ` 6 օրյա

- Աշխատաժամեր` երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ 10:00-15:00

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: