Մերչնդայզեր (ք․ Գյումրի)

Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

Industry: Sales, Business Development

City: Gyumri

Employment type: Full time

Deadline: 9/24/2021

Արմենիա Վայնը, աշխատանքի է հրավիրում ճկուն, արագաշարժ և մանրուքներ նկատող էնտուզիաստի, ով իր գիտելիքներով, էներգիայով և պատրաստակամությամբ կիրականացնի իր պարտականությունները:

Հիմնական պարտականություններն են`

  • Ամենօրյա այցերով ապահովել Գյումրի քաղաքի և շրջակա տարածքների վաճառակետերում Ընկերության ամբողջ տեսականու առկայությունը և պրոֆեսիոնալ դասավորվածությունը՝ Ընկերության չափորոշիչներին համաձայն
  • Վերահսկել ապրանքատեսականու մատակարարումը վաճառակետեր
  • Ապահովել մարքեթինգային նյութերի, ստենդների առավել արդյունավետ օգտագործումը վաճառակետերում
  • Իրականացնել Ընկերության արտաքին և POS գովազդի մոնիթորինգ
  • Իրականացնել շուկայի ամենօրյա ուսումնասիրություն և վերլուծությունների հիման վրա հանդես գալ առաջարկություններով
  • Հետևել ալկոհոլային խմիչքների առաջխաղացման ակցիաներին և կատարել վերլուծություններ
  • Իրականացնել Ընկերության ապրանքատեսականու վաճառքի գների մոնիթորինգ

Հիմնական պահանջներն են`

  • Բարձրագույն կրթություն
  • 1-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է
  • MS Word, MS Excel-ի իմացություն
  • Հաճախորդների հետ շփվելու հմտություններ
  • Պատվերների ձևակերպման հմտությություններ
  • Ապրանքատեսականու դասավորվածության վերաբերյալ գիտելիքի առկայություն
  • Սեփական մեքենայի առկայություն

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: