ՄՌ մասնագետ

Վին Տերա ՍՊԸ

Industry: Human Resources

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 9/17/2021

Տևողություն։ Երկարաժամկետ
Վայր: Երևան
Աշխատանքային գրաֆիկ։ Շաբաթական 5 աշխատանքային, 2 հանգստյան օր
Աշխատանքային զբաղվածություն: Լրիվ աշխատանքային օր (9 ժամ)

Aperitivo սրճարան/ռեստորանը հրավիրում է HoReCa ոլորտով հետաքրքրված ՄՌ մասնագետի՝ միանալու Aperitivo-ի թիմին` համակարգելու կազմակերպության ՄՌ կառավարման գործընթացները` ուղղված գերազանց սպասարկման որակի և վաճառքի ապահովմանը ։

Աշխատանքային պարտականությունները

HR գործընթացների և ընթացակարգերի կազմակերպում՝

  • Թափուր հաստիքների համալրում
  • Նոր աշխատհամաակիցների ադապտացիայի ու ուսուցման կազմակերպում,
  • Ներքին հաղորդակցման գործընթացների ապահովում և վերահսկում
  • Մոտիվացիոն համակարգի սահուն աշխատանքի վերահսկում
  • Ներքին կանոնակարգերի շարունակական բարելավում և բոլոր աշխատակիցների կողմից կանոնակարգի կետերի պահպանման վերահսկում
  • HR գործընթացների և համակարգերի մշտական բարելավում՝ կազմակերպության ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ։

Անձնակազմի հետ աշխատանք

  • Team building միջոցառումների կազմակերպում,
  • Անհատական հանդիպումներ աշխատակիցների հետ` ուղղված վերջիններիս աշխատանքային պարտականությունների բարելավմանն ու սպասարկման որակի բարձացմանը,
  • Ազատվող աշխատակիցների հետ exit interview-ների անցկացում։

Փաստաթղթաբանություն

  • Աշխատակիցների ընդունման և ազատման գործընթացների կազմակերպում (հրաման, պայմանագիր, դիմում և այլն),
  • Արձակուրդային դիմումների և հրամանների կազմում,
  • Ընթացիկ փաստաթղթային պրոցեսների կազմակերպում։

Ուսուցում և զարգացում

  • Վաճառքի և սպասարկման թրեյնինգների կազմակերպում և իրականացում,
  • Ղեկավարների հետ համատեղ նոր աշխատակիցների կանոնակարգի և մենյուի վերաբերյալ թրեյնինգների կազմակերպում,
  • Անհրաժեշտության դեպքում տարբեր աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացների որոնում, կազմակերպում և վերահսկում։

Վաճառքի և սպասարկման վերահսկում

  • Պարբերաբար այցերի իրականացում և կազմակերպում՝ սպասարկման որակի վերահսկման նպատակով,
  • Աշխատակիցների գիտելիքների պարբերական ստուգման կազմակերպում
  • Մենեջերների հետ շարունակական ընթացիկ աշխատանք վաճառքի և սպասարկման հետ կապված խնդիրների շտկման ուղղությամբ,
  • Վաճառքի և սպասարկման բարելավմանն ուղղված առաջարկների պրոակտիվ ներկայացում։

Պահանջվող հմտություններ և որակներ

  • Բակալավրի, ցանկալի է նաև մագիստրոսի աստիճան համապատասխան ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ HoReCa, վաճառքի և սպասարկման, ՄՌԿ և այլ համապատասխան ոլորտներում,
  • HoReCa ոլորտով հետաքրքրվածություն և գերազանց սպասարկման ընդգծված ձգտում,
  • Վաճառքի և սպասարկման ոլորտի գիտելիքներ,
  • ՄՌԿ ոլորտի հիմնարար գիտելիքներ (համապատասխան փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Վաճառքի և սպասարկման թրեյնինգների անցկացման փորձը ցանկալի է,
  • Հայերեն, Ռուսերեն և Անգլերեն լեզուների իմացություն
  • SMM բազային գիտելիքներ,
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ,
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնոշվելու և և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Խնդիրներ լուծելու և ռեսուրսների հայթայթման ունակություն,
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Թիմային հմտություններ,
  • Պահանջկոտություն առավելագույն արդյունքի ապահովման հանդեպ՝ ինչպես սեփական, այնպես և թիմի կողմից,
  • Թրեյնինգներ և ժողովներ անցկացնելու հմտություններ:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: