Հետաքրքրության արտահայտման հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Industry: Government, Non Commercial

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 7/30/2021

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝ P133705
Վարկի/Փոխառության համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ Տավուշի մարզային աջակցության թիմի համակարգող
Հղման համարը՝ SOE-17-21 /ըստ Գնումների պլանի/

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Տավուշի Մարզային Աջակցության Թիմի (ՄԱԹ) համակարգողի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել ՀԳՌԿՄ 2-րդ Ծրագրի իրականացմանը ՀՀ Տավուշի մարզում.

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

  • մասնակցել ՀԳՌԿՄ 2 Ծրագրի իրականացմանը;
  • կազմել ՄԱԹ–ի Տարեկան Աշխատանքային Պլանը և ներկայացնել Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման քարտուղարության (ԱԿԱԶՔ) հաստատմանը; աջակցել համայնքներում Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվների (ԱՄ ՍԿ) հիմնադրմանը և դրանց գրանցմանը համաձայն ՀՀ օրենդրությանը;
  • աջակցել Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման կոմիտեին (ՀԱԿԱԶԿ) համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման պլանների (ՀԱԿԱԶՊ) կազմմանը և իրականացման հարցում, ինչպես նաև հաշվարկել համայնքի ներդրումները և վերահսկել ֆինանսական հոսքերը;
  • վերանայել ՀԱԿԱԶԿ-ի կողմից ներկայացված ՀԱԿԱԶ պլանները և արդյունքները ներկայացբել ԱԿԱԶ Քարտուղարությանը; աջակցել ՀԱԿԱԶ կոմիտեներին մշակել կանոններ եւ կանոնակարգեր ՀԱԿԱԶ կոմիտեների գործունեության համար;
  • աջակցել ՀԱԿԱԶ կոմիտեներին և ԱՄ ՍԿ-ներին այլ աղբյուրներից ֆոնդահայթայթման գործընթացներին;
  • աջակցել ՀԱԿԱԶ կոմիտեներին և ԱՄ ՍԿ-ներին վարել ու հսկել գործընթացները եւ բացահայտել հնարավոր շուկայական կապեր;
  • մարզային կտրվածքով մոնիտորինգի ենթարկել Կառավարման պլանների իրականացման ընթացքը և արդյունքները ներկայացնել ԱԿԱԶ Քարտուղարությանը;
  • աջակցել ՀԱԿԱԶ Հանձնաժողովին անձնակազմի աշխատանքների կարգավորմանը և նրանց հետ միասին պատրաստել առաջընթացի վերաբերյալ հաշվետվության ձևաթղթերը;
  • ժամկետներում կատարել ՀԳՌԿՄ 2 Ծրագրի ղեկավարի և ՀԱԿԱԶ բաղադրիչի համակարգողի կողմից տրված հանձնարարականները;
  • ցուցաբերել տեխնիկական աջակցության ԱՄՍԿ-ներին գնումներ կատարելու և պայմանագրեր կազմելու համար և այլն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, գյուղատնտեսության կամ հարակից ոլորտներում;
  • Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարվա փորձ զարգացմանն ուղված միջազգային/ազգային ծրագրերում;
  • Դոնորների հետ աշխատելու փորձ, պետական և հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ, գյուղական համայնքների սոցիալ տնտեսական ծրագրերի մշակման, ինչպես նաև համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների (ջուր,արոտներ, ճանապարհներ և այլն) կառավարման և համայնքի գործառույթները կարգավորող իրավական դաշտի իմացություն;
  • Հայերերեն լեզվի (գրավոր և բանավոր) գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի լավ իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն,
  • Համակարգչի՝ հատկապես MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն:

Կարճ ցուցակում ընդգրկվելու փուլին խորհրդատուները չեն գնահատվելու:

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2021թ. հուլիսի 30-ը ժամը 17:00-ը նշված հասցեով:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: