Հողային բարեփոխումների նախաձեռնության խորհրդատու

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Industry: Government, Non Commercial

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 7/30/2021

Նկարագրություն

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` տեխնիկական աջակցություն տրամադրել Էկոնոմիկայի նախարարության քաղաքականության մշակման վարչության (Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն) Հողային բարեփոխումների նախաձեռնությանը՝ (1) մշակելու Գործողությունների պլան՝ առաջադրելու հողային բարեփոխումների օրակարգը, (2) տրամադրելու Հողային գործակալության աշխատակազմի նախագիծը։

Պարտականություններ

  • Մշակել Գործողությունների պլան՝ ժամանակացույցով, առաջադրելու հողային բարեփոխումների օրակարգը, ներկայացնել այն Էկոնոմիկայի նախարարությանը՝ հաստատման և ապահովել ներկայացված գործողությունների պլանի իրագործելիությունը;
  • Աջակցել և համակարգել Հայաստանում հողային բարեփոխումների օրակարգի ձևավորումն ու խթանումը՝ առաջարկվող հայեցակարգային շրջանակին համահունչ և Էկոնոմիկայի նախարարության թիմի հետ սերտ համագործակցությամբ;
  • Դիտարկել «Հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ շրրջանակի ստեղծում՝ լուծելու հողերի չօգտագործման խնդիրը» FAO ծրագրից քաղված դասերն ու տվյալ համատեքստում ներկայացնի առաջարկություններ և այն առանցաքային բաղադրիչները, որոնք պետք է սահմանեն իրավական փաթեթը, ներառյալ՝
    - «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը
    - Օրենքի պարզաբանում
    - Ֆինանսական կարիքների և հողային բարեփոխումների նախաձեռնության ակնկալվող ազդեցության պարզաբանում
  • Էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել առաջարկվող հողային բարեփոխումների նախաձեռնության տարբեր տարրերը՝ ապահովելու հստակություն և ճիշտ ընկալում և ապահովելու սեփականության իրավունքը։
  • Աջակցել Էկոնոմիկայի նախարարությանը խորհրդատվությամբ՝ մշակելու պատշաճ ինստիտուցիոնալ կառույց՝ Հողային գործակալությունն իր մասնաճյուղերով և մանդատներով, մշակի աշխատակազմի նախագիծը և գնահատի ռեսուրսային պահանջներն ու ակնկալվող ազդեցությունը։
  • Աջակցել Էկոնոմիկայի նախարարությանը՝ առաջարկելով քարոզչության և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ՝ կապված հողային բարեփոխումների օրակարգի հետ՝ հատկապես խթանելով իրավական փաթեթը։ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց հետ մասնակցի այլ հաստատությունների հետ երկխոսություններին և տարբեր մակարդակներով քաղաքականություն մշակողների հետ։
  • Առաջարկել փոփոխություններ կամ լրացումներ հողային բարեփոխումների ոլորտի իրավական ակտերի նախագծերում։

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն կամ բարձրագույն կրթություն հողերի կառուցվածքի կամ հողերի կառավարման ոլորտում;
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ գյուղատնտեսական նշանակության հողերի և հողերի շուկայի կամ անշարժ գույքի կառավարման ոլորտներում;
  • Տարբեր առաջադրանքների վրա միաժամանակ, ինչպես նաև սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն;
  • Գրավոր և բանավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
  • Կառավարության և միջազգային հանրության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապող օղակ լինելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ընթացքում՝ 2021թ.-ի օգոստոսից մինչև 2022թ.-ի հունվար:

Ոլորտ
Իրավաբանություն

Դիմումներն ուղարկել
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2021թ. հուլիսի 30-ը ժամը 17:00-ը նշված հասցեներով:
Հեռախոսահամար`+374 91 48 94 87

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: