Կոմերցիոն բաժնի մասնագետ

«Զանգակ» գրատուն

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 8/12/2021

«Զանգակ» գրատունը փնտրում է վերլուծական և տրամաբանական հմտություններով, մասնագետի, ով իրականացնելու է հետևյալ գործառույթները․

  1. Գնումների համակարգում
  • Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ, բացահայտել և համագործակցել նոր մատակարար ընկերությունների հետ, ձեռք բերել Ընկերության համար լավագույն պայմաններ,
  • Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր։

2․ Վաճառքի խթանման աշխատանքներ․

  • Կատարել վաճառքների վերլուծություններ, իրականացնել լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները, պատրաստել հաշվետվություններ համապատասխան առաջարկներով,
  • Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը, վերահսկել և հետևել ապրանքների առկայությանը գրատներում, հետևել գրատների միջև ապրանքների տեղափոխություններին՝ հաշվի առնելով վաճառքների վերլուծության արդյունքները,
  • Մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը՝ ելնելով առկա վերլուծությունների արդյունքերից

Կրթություն և անհրաժեշտ հմտություններ․

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտներում,
  • Գնումների և վաճառքների կառավարման փորձ,
  • Հայերենի գերազանց, անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • 1C 8.3 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հրատարակչական ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հետաքրքրված և որակավորված թեկնածուները պետք է ուղարկեն լուսանկարով ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին:

 

How to apply?

Complete the application form
Full Name is required
Phone is required
Enter a valid email address

Խնդրում ենք նշել ակնկալվող աշխատավարձի չափը։

This field is required

Cover letter (optional)

*1500 chars max

Resume

max. 4MB .doc, .docx, .pdf
SHARE: