Ֆինանսական ղեկավար

ASEDL LLC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 8/9/2021

Նկարագրություն

ԱԷՍ հոլդինգը Ընկերությունների խմբի՝ ԱէՍ Թրեյդ Ընկերության համար փնտրում է ֆինանսական ղեկավարի, որը պատասխանատու է լինելու Ընկերության ֆինանսական արդյունավետության և կայունության, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներքին վերահսկման գործառույթների իրականացման, կազմակերպության բյուջեի կազմելու, վերահսկելու համար:

Աշխատանքային գործառույթներ

  • Վերահսկում է բոլոր ֆինանսական գործառնությունները և ղեկավարում է կազմակերպության ֆինանսական պլանավորումը եւ կառուցվածքը.
  • Վերահսկում է ընկերության ֆինանսական համակարգերի կայունությունը, համապատասխանությունն ընթացիկ գործողություններին.
  • Տրամադրում է տեղեկատվություն և երաշխավորություն կազմակերպության Գլխավոր Տնօրենին կազմակերպության ֆինանսական վիճակի, հնարավոր խնդիրների և բարելավումների վերաբերյալ, խորհրդատվություն է տրամադրում ֆինանսական կայունության և արդյունավետության վերաբերյալ.
  • Տրամադրում է ռազմավարական ֆինանսական երկարաժամկետ զարգացման պլանավորման խորհրդատվություն ղեկավարությանը.
  • Զարգացնում է ֆինանսական ռիսկերը նվազեցնելու ֆինանսական կառավարման մեխանիզմներ: Ապահովում է կազմակերպության ֆինանսական անվտանգությունը.
  • Առաջնորդում եւ կառավարում է բյուջետավորման գործընթացը (յուրաքանչյուր բաժնի, բիզնեսծրագրի համար): Պատրաստում է տարեկան / ամսական բյուջեի եւ դրամական հոսքերի կանխատեսումները.
  • Պատասխանատու է ֆինանսական հոսքերի պատշաճ պլանավորման համար.
  • Կազմակերպությունում եւ նրա ստորաբաժանումներում ապահովում է հաշվապահական հաշվառման եւ հաշվետվությունների արդյունավետ իրականացում:
  • Ապահովում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ներկայացվող հաշվետվությունների ճշգրիտ պատրաստումը եւ տրամադրումը.
  • Վերլուծում է կազմակերպության ֆինանսական և տնտեսական վիճակը (ֆինանսական հաշվետվությունները, միտումները, ֆինանսական հարաբերությունները եւ ռիսկերը).
  • Վերանայում եւ հաստատում է առեւտրային փաստաթղթերը եւ պայմանագրերը.
  • Պատասխանատու է ներքին պահուստների եւ լրացուցիչ արդյունավետ աղբյուրների նույնականացման համար.
  • Կիրառում է ծախսերի գնահատման արդյունավետ մեթոդներ.
  • Ըստ անհրաժեշտության ներկայացնում և իրականացնում է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող անձնակազմի համալրման, վերապատրաստման, խրախուսման, արձակուրդի պլանավորման գործառույթները.
  • Մասնակցում է իր ենթակայության գտնվող ստորաբաժանումների ընթացակարգերի ստեղծման և փոփոխման գործընթացին.

Պահանջվող որակավորումներ

  • Տնտեսագիտության / ֆինանսների մագիստրի որակավորում;
  • Արտադրության մեջ ֆինանսների / աուդիտի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
  • Ընդհանուր հաշվապահական հաշվառման իրականացման փորձ;
  • Հայաստանի հարկային օրենսդրության լավ իմացություն;
  • Իրավաբանական գործընթացների իմացություն;
  • Ֆինանսական գործիքների համակարգի իմացություն ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացնելու համար,
  • Ընկերության կապիտալի կառավարման հիմունքների իմացություն;
  • Հաշվապահի որակավորման վկայականի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
  • ACCA-ի որակավորումը կդիտվի որպես առավելություն;
  • Ֆինանսական վերլուծությունների հմտություններ;
  • Առաջնորդության հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • MS office, 1C ծրագրերի իմացություն

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: