Լոգիստ Դիսպետչեր

Գարանտ Լոգիստիքս ՍՊԸ

Industry: Logistics, Procurement, Transportation

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 8/5/2021

«ԳԱՐԱՆՏ ԼՈԳԻՍՏԻՔՍ» ՍՊԸ-ն լոգիստիկ ծառայություններ է մատուցում ավելի քան 50 երկրների տարածքում: Մեր գործունեության կարևորագույն պայմանը սահմանված ժամկետներում բեռների անխափան փոխադրումն է:

Հաշվի առնելով կազմակերպության գործունեության ընդլայնումը՝ «Գարանտ Լոգիստիքս»-ը բացում է իր դռները այն մասնագետների առջև, ովքեր համապատասխանում են ստորև նշված պահանջներին և պատրաստ են սեղմ ժամկետներում ամբողջությամբ ներգրավվել լոգիստիկայի աշխատանքներում:

Հիմնական պարտականությունները.

  • Կազմակերպել բեռնափոխադրման ճանապարհի ընտրության գործընթացը ՀՀ-Ասիա-ՀՀ ուղղությամբ
  • Ստեղծել ծովային և ցամաքային եղանակով կազմակերպվող փոխադրումների նոր ուղղություններ
  • Կազմակերպել պատվերների համակարգված գրանցումը,
  • Բանակցել բեռի փոխադրման ճիշտ ընտրության հարցում
  • Հետևել ծովային և ցամաքային փոխադրումների ընթացքին
  • Կազմակերպել բարձման և բեռնաթափման անարգել գործընթացը
  • Ֆորսմաժորայի իրավիճակներում որոշումներ կայացնել անմիջական ղեկավարի հետ քննարկման եղանակով

Անհրաժեշտ հմտություններ

  • Անգլերենի և պարսկերենի լավ տիրապետում (B2-C1)
  • Փորձը լոգիստիկայի ոլորտում ցանկալի է
  • Բարձրագույն կրթություն
  • MS Office
  • Բանակցային և հաղորդակցման հմտություններ
  • Թիմային աշխատանքի կարողություն
  • Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն
  • Կարգապահություն

Աշխատանքային օրերն ու ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ, 10:00 - 19:00 :

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: