Խանութի մենեջեր

GMG Group

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 7/30/2021

GMG GROUP ընկերությանն անհրաժեշտ է խանութի մենեջեր:

Աշխատանքային պարտականությունները՝

  • Տիրապետել վաճառքի և մարքեթինգի հմտություններին,
  • Վաճառքի ծավալների ընդլայնում,
  • Վաճառքի իրականացում և վերահսկում,
  • Ապրանքների ներկայացվածության ստանդարտների ապահովում՝ տեղադրվածություն, դիրք, դասավորվածություն, գովազդային նյութերի առկայություն,
  • Ապրանքների գների համապատասխանության վերահսկում,
  • Ապրանքի առկայության և տեսանելիության ապահովում,
  • Վաճառասրահում լիարժեք ապրանքատեսականու առկայության վերահսկում,
  • Հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) հսկում,
  • Օրվա ամփոփում համապատասխան հաշվետվությունների միջոցով,
  • Խանութի առօրյա աշխատանքի կազմակերպում և վերահսկում,
  • Հաճախորդների սպասարկման հետ կապված խնդիրների լուծում:

Պահանջվող որակավորումները՝

  • Բարձրագույն կամ միջին-մասնագիտական կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
  • Համակարգչային տարրական գիտելիքներ, MS Office,
  • Հաղորդակցության զարգացած հմտություններ,
  • Հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
  • Արական սեռի ներկայացուցիչ մինչև 40 տարեկան,
  • Ճկունություն, վճռականություն, համառություն, հետևողականություն, կազմակերպչական և արագ կողմնորոշվելու ունակությունների առկայություն,
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
  • Հայերեն լեզվի գերազանց տիրապետում: Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը 5-օրյա գրաֆիկով է, աշխատավարձը բարձր, կախված աշխատանքային փորձի:

Եթե, Ձեր թեկնածությունը համապատասխանում է վերը թվարկված պահանջներին, կարող եք ուղարկել ինքնակենսագրական նշված էլ. փոստի հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: