Միջազգային ծրագրերի համագործակցության պատասխանատու

ARMSWISSBANK CJSC

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 7/29/2021

Նկարագրություն

Արմսվիսբանկ ՓԲ ընկերության Վարկավորման դեպարտամենտի նախագծերի ֆինանսավորման բաժնին անհրաժեշտ է համապատասխան աշխատանքային փորձով միջազգային ծրագրերի համագործակցության պատասխանատու

Պարտականություններ

  • Բանկի միջազգային համագործակցության զարգացման մասնակցություն,
  • Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և գործընկերության ապահովում,
  • Արարողակարգային միջոցառումների կազմակերպման մասնակցություն /հանդիպումներ, սեմինարներ, աշխատաժողովներ, և այլն/,
  • Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության պահպանում և ընդլայնում,
  • Միջազգային կազմակերպությունների և շահառուների հետ նամակագրության ապահովում,
  • Միջազգային պայմանագրերով և միջազգային կազմակերպությունների անդամակցությամբ պայմանավորված՝ հիմնարկի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման օժանդակություն,
  • Միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ հիմնադրամներում hավատարմագրմանն առնչվող գործողությունների համակարգում,
  • Բանկի գործունեության շրջանակներում ծրագրերի նախագծերի մշակման համակարգում,
  • Ծրագրերի պլանավորման և իրականացման հսկողության համակարգերի մշակման աշխատանքների համակարգում,
  • Ծրագրերի բոլոր բաղադրիչներով սահմանված գործողությունների ժամանակին և անխափան իրականացման ապահովում,
  • Միջազգային ծրագրերի եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների պատրաստում, ծրագրերի հաշվետվողականության և թափանցիկության ապահովում,
  • Ծրագրերի պլանավորման և իրականացման հսկողության համակարգերի մշակման մասնակցություն,
  • Ծրագրերի առաջընթացի տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին արտացոլում և ներկայացում՝ օգտագործելով մոնիտորինգի վարման և հաշվետվության սահմանված ձևաչափերը

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Միջազգային ֆոնդերի և կառույցերի հետ աշխատանքային փորձը պարտադիր է
  • ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն
  • Նախաձեռնող, ճկուն և վճռական
  • Պատասխանատվության բարձր աստիճան
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն
  • Arm Soft Bank իմացությունը ցանկալի է

Հավելյալ նշումներ

Բոլոր հետաքրքրվող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն՝ պարտադիր կցելով լուսանկար:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: