Վերլուծաբան (գյուղատնտեսության ոլորտ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Industry: Agriculture, Nature Conservation

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/25/2021

Նկարագրություն

Առաջադրանքի նպատակն է` տեխնիկական աջակցություն տրամադրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վարչություններին՝ խթանելու փաստերի վրա հիմնված գյուղատնտեսության քաղաքականության մշակումը, ինչպես նաև օգնել մեծացնելու քաղաքականության ազդեցությունը՝ տնտեսական վերլուծությամբ և բարձրակարգ պետական քաղաքականության խորհրդատվությամբ։   

 

Պարտականություններ

  • Վերանայել ու ստանդարտացնել Էկոնոմիկայի նախարարությունում գոյություն ունեցող գյուղատնտեսական տվյալների հավաքագրման գործընթացները՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով  ուսումնասիրությունների մեթոդաբանություններով և հարցաթերթիկներով/ հարցումներով։
  • Վերանայել, բարելավել և ստանդարտացնել (հնարավորության և պատեհության դեպքում) տվյալների վերլուծության առկա մեթոդները և մշակել տվյալների վերլուծության գործնական ուղեցույցներ՝ ներառելու համապատասխան մեթոդները և ծրագրերը (այսինքն՝ SPSS, Stata, և/կամ GAMS և Excel-ի ընդլայնված գործառույթներ)։
  • Էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչությունների և ՀՀ Վիճակագրական կոմիտեի (Armstat) (հնարավորության դեպքում՝ նաև այլ աղբյուրների) հետ սերտորեն և համակարգված աշխատելով՝ մշակել գյուղատնտեսության մի շարք առանցքային ցուցանիշներ, որի համար Armstat-ը կարող է պարբերական հիմունքով, ինչպես նաև քաղաքականության հատուկ պահանջների հիման վրա հավաքագրել անհրաժեշտ ողջ տվյալները։
  • Մշակել և ներկայացնել ավելի ռազմավարական մոտեցում` վերլուծելու գյուղատնտեսության քաղաքականությունների ազդեցությունը ոլորտային և ազգային մակարդակներում, ներառյալ՝ տարածաշրջանային քաղաքականությունների ազդեցությունը Հայաստանի գյուղատնտեսության վրա։
  • Ձեռնարկել գործողություններ, որոնք ուժեղացնում են Էկոնոմիկայի նախարարության՝ փաստերի հիման վրա որոշումների կայացումը՝ աջակցելով ոչ պետական շահագրգիռ կողմերի, գիտահետազոտական հաստատությունների և մասնավոր ոլորտի հետ ամուր կապերի պահպանմանը, որպես գյուղատնտեսության քաղաքականության մշակման գործընթացը բարելավելու մի մաս։
  • Բարելավել գյուղատնտեսության քաղաքականության մշակման տեղեկատվական գործընթացը՝ գյուղատնտեսական քաղաքականության վերաբերյալ պարբերական (ամսական և/կամ եռամսյակային) ամփոփագրեր և տեղեկագրեր ներկայացնելով։
  • Վերանայել, վարել և պարբերաբար թարմացնել տվյալների մուտքագրման/ելքագրման թեստավորման և վավերացման մեթոդաբանությունը, եթե/երբ կա նման անհրաժեշտություն։
  • Աշխատել Էկոնոմիկայի նախարարության համապատասխան գյուղատնտեսության վարչությունների հետ՝ ըստ անհրաժեշտության փոփոխելու/ստեղծելու տվյալների բազայից տվյալների նոր տեսակի ելքագրում, ինչպիսիք են՝ գծապատկերները, աղյուսակները, հարցումները և այլն։
  • Վարել և թարմացնել Ծրագրով ստեղծված տվյալների շտեմարանն ու ձեռնարկը։
  • Իրականացնել հակիրճ և իրավիճակային (ad-hoc) ուսուցումներ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան աշխատակազմի համար տվյալների բազայի օգտագործման վերաբերյալ և բացատրել դրա արժեքը գյուղատնտեսության քաղաքականության վերլուծության, ձևավորման և իրականացման գործում։
  • Սերտորեն աշխատել նախարարության այլ համապատասխան մասնագետների հետ՝ նրանց հնարավորություն ընձեռելու ավելի լավ կիրառել վերլուծական հմտություններն իրենց գործողություններում։

 

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում և փորձի առկայություն տնտեսական վերլուծության, գյուղատնտեսության և քանակական վերլուծության բնագավառում;
  • Հայաստանի տնտեսության, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտի և հասանելի վիճակագրական տեղեկատվության ու տվյալների ընկալում;
  • Փորձի առկայություն գյուղատնտեսական տվյալների հավաքագրման և վերլուծության բնագավառում՝ վիճակագրական վերլուծություն իրականացնելու և համապատասխան ծրագրեր (SPSS, Stata, GAMS և Excel-ի ընդլայնված գործառույթներ) օգտագործելու խորը հմտությամբ;
  • Փորձի առկայություն տնտեսական և ֆինանսական հատվածի խնդիրների վերաբերյալ քաղաքականության ամփոփագրերի պատրաստման բնագավառում:
  • Գերազանց գրավոր հաղորդակցման հմտություններ՝ անգլերենի սահուն իմացությամբ (գրավոր և բանավոր):

Հավելյալ նշումներ
Նախատեսվում է աշխատանքները իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2021թ.-ի հուլիսից մինչև 2022թ.-ի մայիս:

Ոլորտ
Տնտեսագիտություն

Դիմումներն ուղարկել
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2021թ. հունիսի 25-ը ժամը 17:00-ը նշված հասցեով:
 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: