Մարքեթինգի բաժնի պատասխանատու

Bacon Product LLC

Industry: Marketing, Advertising, PR

City: Կոտայքի մ., Արզնի գ.

Employment type: Full time

Deadline: 7/7/2021

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերությունը փնտրում է փորձառու մասնագետի «Մարքեթինգի բաժնի պատասխանատուի» թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Պարտականություններ

  • Զարգացնել և իրականացնել Ընկերության մարքեթինգային ռազմավարությունը, այդ թվում՝ գովազդային արշավներն՝ ըստ համապատասխան սեգմենտների և թիրախավորված խմբերի:
  • Իրականացնել շուկայի մոնիթորինգ, մրցակիցների վերլուծություն, շուկայական փոփոխություններին ընդառաջ հաճախորդների սեգմենտավորում և վարքագծի վերլուծություն:
  • Վերահսկել մարքեթինգային հաղորդակցությունը (բրենդինգ, հասարակության հետ հարաբերություններ, գովազդ, միջոցառումներ/BTL, շուկայի հետազոտություն, թվային մարքեթինգ):
  • Կազմել բրենդի զարգացման/առաջխաղացման կայուն ու հետևողական առաջարկություններ:
  • Կառավարել ընկերության բրենդները և  բարձրացնել   դրանց հեղինակությունը շուկայում:
  • Վերահսկել նոր պրոդուկտների ներդրման նպատակով շուկայի ուսումնասիրության և առաջարկների մշակման գործընթացը:
  • Մշակել և վերահսկել մարքեթինգի ու հասարակության հետ կապերի բյուջեն և ռեսուրսները՝ դրանք համապատասխանեցնելով կազմակերպության ընդհանուր գործարար նպատակներին, ռազմավարություններին և ծրագրերին:
  • Կազմակերպել, հետևել և վերլուծել կազմակերպվող մարքեթինգային միջոցառումների արդյունավետությունն ու հետագա զարգացման հնարավորություններըԿազմել կատարված աշխատանքների պարբերաբար հաշվետվություն:
  • Մշակել ապրանքների վաճառքի առաջխաղացման ծրագրեր և վերահսկել կազմման գործընթացը  վաճառքի բաժնի հետ միասին: 

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Վաճառքների խթանման փորձ
  • Նորարար և կրեատիվ մտածողություն
  • Վերլուծական մտածողություն
  • Նախագծերի կառավարման ունակություն
  • Թիմը ղեկավարելու հմտություն
  • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման հմտություններ
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Microsoft Office ծրագրերի լավ իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00

 

Ընկերության առավելությունները՝

  • Մասնագիտական ​​զարգացում
  • Կարիերայի աճ
  • Ծառայողական տրանսպորտ
  • Անվճար սնունդ

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: