Թվային մարքեթինգի մասնագետ

Breavis Company

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/30/2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Թվային մարգեթինգի մասնագետը պարտավոր է աջակցել Ընկերության և Ընկերության պատվիրատուների թվային հարթակների ռազմավարության մշակման և կազմակերպման գործընթացին, ունենալ մասնակցություն սոցիալական մեդիա արշավների կազմակերպման հարցում և իրականացնել հավաքագրված տվյալների վերլուծություն և դրանց հիման վրա հանդես գալ առաջարկներով։  Նա պարտավոր է նաև զբաղվել Ընկերության պաշտոնական կայքի, այլ վեբ տիրույթների որոնողական առաջխաղացմամբ (SEO): Թվային հաղորդակցության մասնագետը հաշվետու է Մարքեթինգային հաղորդակցության պատասխանատուին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել Ընկերության և Ընկերության պատվիրատուների սոցիալական մեդիա ռազմավարությունների մշակմանն ու կազմակերպմանը։
  • Ստեղծել սոցիալական հարթակներ և կազմակերպել դրանց առաջխաղացումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հարթակի պահանջներն ու տեխնիկական նկարագիրը։
  • Հանդես գալ նորարարական առաջարկներով, որոնք կօգնեն հասնել Ընկերության կամ Ընկերության պատվիրատուների կողմից սահմանված նպատակներին։
  • Աջակցել սոցիալական մեդիա հարթակների վիճակագրական տվյալների հավաքագրման, ուսումնասիրման և վերլուծության իրականացման գործընթացին։
  • Իրականացնել Ընկերության և Ընկերության գործընկերների կայքերի որոնողական օպտիմիզացիա:
  • Կազմել թվային հարթակներում գովազդային արշավների ծրագիր և իրականացնել այն։
  • Կարողանալ կազմել “marketing funnel”, որում կօգտագործվեն օրգանական և վճարովի միջոցները։
  • Համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ:
  • Ըստ գործող օրենքների և կարգերի՝ ստանձնել այլ պարտականություններ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջվել:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Մարքեթինգի կամ հարակից գիտությունների բակալավրի որակավորում;
  • Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
  • Առնվազն մեկ տարվա նմանատիպ աշխատանքի փորձ;
  • Գրավոր և բանավոր հայերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն;
  • Համակարգչային գրագիտություն. 
  1. Սոցիալական Մեդիա հարթակների գերազանց իմացություն,
  2. Ինտերնետային մարքեթինգի և SEO հնարների տիրապետում
  3. Թվային մարքեթինգի թրենդներին հետևելու ունակություն;
  4. Adobe փաթեթի (Photoshop, Illustrator) համակարգչային ծրագրերի իմացություն,
  5. MS Office ծրագրերի իմացություն,
  6. CMS համակարգերի (WordPress, WIx) լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն, ճկունություն;
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն, հաղորդակցման և բանակցային հմտություններ;
  • Բարձր անձնական հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, նվիրվածություն, մասնագիտական հետաքրքրվածություն)։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել էլ. հասցեով:

Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։

 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: