Պրակտիկայի հնարավորություն

INECOBANK CJSC

Industry: Internship

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/25/2021

Պրակտիկայի նոր հնարավորություն ամենաերիտասարդամետ Ինեկոբանկի կողմից․
Մրցակցային պրակտիկ գիտելիքների ու իրական փորձի ձեռք բերում, որը կարող է նոր դռներ բացել քեզ համար բանկային ոլորտում։  

Եթե դու․․․

  • Չորրորդ կուրսի ուսանող ես
  • Սովորում ես մագիստրատուրայում
  • Նոր ես ավարտել համալսարանը

Ապա դու ունես հնարավորություն․․․

  • Անհատական պլանի միջոցով վերապատրաստվել «ԻնեկոԼաբ»-ում՝ նորարարական ու հավես մի միջավայրում, որտեղ հնարավորություն կունենաս փորձելու քեզ իրական բանկային գործում
  • Զարգացնել ֆինանսական ոլորտին հատուկ հմտություններ և ձեռք բերել գործնական գիտելիքներ
  • Ներգրավված լինել տարբեր պրոեկտների և աշխատանքների մեջ՝ ներդնելով սեփական գաղափարներ
  • Ծանոթանալ Բանկի աշխատելաոճին և կորպորատիվ մշակույթին
     

Եվ ամենակարևորը․
Պրակտիկայի ավարտին կստանաս հնարավորություն դառնալու Ինեկոթիմի անդամ, որպես․

  • Սպասարկման ոլորտի մասնագետ
  • Վաճառքի ոլորտի ներկայացուցիչ
  • Գլխամասային գրասենյակի հեռանկարային աշխատակից
     

Ինչպե՞ս մասնակցել այս ծրագրին.

Սեղմի՛ր «Դիմել» կոճակը, լրացրու՛ օնլայն ինքնակենսագրականը մինչև 25/06/2021, մասնակցի՛ր պրկատիկայի համար նախատեսված մրցութային փուլերին /թեստավորում, հարցազրույց/ և միացի՛ր մեր թիմին։

SHARE: