Համակարգչային տեխնիկայի, լոկալ ցանցերի, տեսահսկման համակարգերի մասնագետ

Sahak-Service

Industry: Installation, Maintenance, Repair

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/24/2021

Նկարագրություն

Կազմակերպությանը անհրաժեշտ են պատասխանատու, փորձառու և պարտաճանաչ մասնագետներ։ Ցանկալի է անձնական ավտոմեքենայով։

Եթե դուք ցանկություն ունեք աշխատել համերաշխ կոլեկտիվում, որտեղ իշխում է փոխադարձ հարգանքը, որտեղ ձեր կարծիքը հաշվի է առնվում և տիրում է ջերմ ընկերական մթնոլորտ։

Եթե դուք ունեք այս ոլորտին համապատասխան գիտելիքներ, ապա կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային փոստի հասցեին, և մենք կքննարկենք Ձեր թեկնածությունը։

Գրեք, թե ինչն է ձեզ համար ամենից կարևոր աշխատանքի մեջ, համարակալեք  ըստ առաջնայնության

  • աշխատավարձ, կոլեկտիվ, միջանձնային հարաբերություններ,
  • աշխատանքային մթնոլորտ, աշխատանքային պայմաններ,
  • կանոնակարգված աշխատաժամեր, ֆիքսված ընդմիջման ժամեր, 

Մոտիվացիոն բովանդակության բացակայությունը և "ձեռի հետ" ուղարկված ռեզյումեները ենթակա չեն դիտարկման։

Պարտականություններ

  • համակարգչային տեխնիկայի սպասարկում
  • լոկալ ցանցերի մոնտաժ
  • տեսահսկման համակարգերի տեղադրում և սպասարկում
  • ձայնաազդանշանային համակարգերի տեղադրում և սպասարկում

Պահանջներ

  • կրթությունը՝ մասնագիտական
  • աշխատանքային փորձ՝ առնվազն 5 տարվա
  • պարտադիր հմտություններ՝ համակարգչային և ցանցային սարքավորումների հետ աշխատելու փորձ
  • ցանկալի հմտություններ՝ մուտքի վերահսկման սարքավորումների հետ աշխատելու փորձ
  • Վարորդական իրավունքի առկայություն
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Երկուշաբթիից - Շաբաթ 10:00 - 19:00

Հնարավոր են գործուղումներ Հայաստանի տարբեր մարզեր

Հնարավոր են աշխատաժամերից դուրս աշխատանքներ

How to apply?

Complete the application form
Full Name is required
Phone is required
Enter a valid email address

Որն է Ձեր կյանքի կարգախոսը

This field is required

Դուք Ձեզ համարու՞մ եք լավ մարդ

This field is required

Եվ ինչու

This field is required
Cover letter (optional)
*1500 chars max
Resume
max. 4MB .doc, .docx, .pdf
SHARE: