Համակարգերի տեղադրման և նախագծման ինժեներ

EcoVille Solar Technologies

Industry: Engineering

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/24/2021

Նկարագրություն

«ԷկոՎիլ» արևային ընկերության ջերմային բաժնին անհրաժեշտ է համակարգերի տեղադրման և նախագծման ինժեներ:

Պարտականություններ

  • Ծանոթանալ ընկերության կողմից ներմուծվող ապրանքատեսականուն,
  • Իրականացնել չափումներ աշխատանքային տարածքում,
  • Նախագծել ջեռուցման, ջրամատակարարման համակարգեր՝ ըստ ՀՀ գործող նորմերի և ընկերության կողմից ներմուծվող ապրանքատեսականու,
  • Վերահսկել շինմոնտաժային աշխատանքները,
  • Կազմել տեղադրումների ժամանակացույց և  ղեկավարել դրանք,
  • Իրականացնել հաշվարկներ և կատարել սարքավորումների և նյութերի ընտրություն,
  • Կրել աշխատանքների տեխնիկական պատասխանատվություն:

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն,
  • Համակարգչային ծրագրերի՝ Microsoft Word, Excel,  պարտադիր իմացություն, AutoCut ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Մասնագիտական և արագ կողմնորոշվելու հմտություն,
  • Շինարարական նորմերի և ստանդարտների իմացություն,
  • Բարձրության վրա՝ տանիքներին, աշխատելու ունակություն,
  • Միջանձնային շփման ու թիմային աշխատանքի ունակություն,
  • Գործուղման մեկնելու պատրաստակամություն,
  • Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է,
  • Տվյալ ոլորտում համապատասխան փորձը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային փորձից և արդյունքից կախված՝ բարձր աշխատավարձը երաշխավորվում է։

Եթե ունեք  արևային համակարգերի տեղադրման փորձ, անպայման նշեք նամակի մեջ:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: