Կորպորատիվ վաճառքի մասնագետ

Երևան Պարկ

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 6/24/2021

Նկարագրություն

Երևան Պարկ Ընկերությունը փնտրում է ակտիվ, հաճախորդների հետ շփման հմտություններ ունեցող կորպորատիվ վաճառքների մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության կորպորատիվ ծառայությունների փաթեթների վաճառքների համար:

Պարտականություններ

  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն և համապատասխանաբար թիրախավորել շուկայի կորպորատիվ սեգմենտները։
  • Ներկայացնել Երևան Պարկը համապատասխան լսարանին՝ դարձնելով առավել ճանաչելի։
  • Կազմել համապատասխան գնառաջարկներ՝ թիրախային լսարանի ցանկությունների և պահանջների հաշվառումով։
  • Իրականացնել այցեր՝ պոտենցիալ գործընկերներին առաջարկելով Երևան Պարկում տվյալ պահին գործող ծառայությունների փաթեթներ և գտնել համագործակցության եզրեր վերջիններիս հետ։
  • Բարձրացնել կորպորատիվ վաճառքների մակարդակը՝ ապահովելով եկամուտների բարձր ցուցանիշ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն վաճառքների, PR-ի, մարքեթինգի, գովազդի, հումանիտար գիտությունների ոլորտում կդիտվի որպես առավելություն։
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր սահուն տիրապետում։
  • Բանակցություններ վարելու հմտություններ։
  • Ծառայությունները պատշաճ կերպով ներկայացնելու և վաճառքներ իրականացնելու բարձր մակարդակ։
  • Կոնֆլիկտային իրավիճակներում կառուցողական մոտեցում ցուցաբերելու գիտելիքներ և հմտություններ։
  • Թիմում առողջ մթնոլորտ ստեղծելու և թիմի հետ սերտորեն համագործակցելու ունակություն։
  • Համապատասխան ոլորտում ունեցած աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: